0-2. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտություն կրեց Ալբանիայում
ՍՊՈՐՏՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Տիրանայում ընկերական խաղում մրցեց Ալբանիայի թիմի հետ։
Հայաստանի թիմը գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկու ղեկավարությամբ պարտություն կրեց 0:2 հաշվով։
28-րդ րոպեին աչքի ընկավ Տիրանայի «Պարտիզանի» հարձակվող Ջուլիանո Սկուկան։
64-րդ րոպեին կիսապաշտպան Արտակ Դաշյանի խախտումից հետո դաշտի տերերի առավելությունը 11-մետրանոցից կրկնապատկեց Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Կրիստիան Ասլանին։
Հայաստանի հավաքականում նորամուտը նշեց Վլադիկավկազի «Ալանիայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը