Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Բանակում համազգեստի լվացքի տենդերը հավակնում է ելակից հետո հաջորդ սկանդալայինը լինել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Yerevan. Today-ը գրում է. «Բանակին ելակ մատակարարելու հայտնի սկանդալից հետո կառավարական վերնախավը մի նոր տենդեր է մոգոնել՝ լվացքատան տենդեր։ Երկու և ավելի տարի է՝ բանակի ղեկավարությունը որոշել է կազմակերպել զիծառայողի համազգեստի ու սպիտակեղենի լվացման գործընթացը՝ այդ տենդերները կենտրոնացնելով ոմանց ձեռքում։ Ընդ որում, քառապատիկ թանկ գնով են լվացքատան գնումների շեմը սահմանել․ նախկինում 1 զինվորի հաշվով 800 դրամի փոխարեն հիմա լվացքատան տենդերը բյուջեից տանում է մինչև 3200 դրամ։

Ներսում պնդումներ կան, որ համազգեստի կենտրոնացված լվացքատան տենդերներն ավելի շատ փող շրջանառելու աղբյուր են դարձել ոմանց ձեռքում, քան բարեփոխում, ինչպես մատուցվում է կառավարության օղակից։

«Զինվորները գրեթե մասսայաբար խուսափում են իրենց ներքնաշորն ու համազգեստը հանձնել լվացքատուն, միշտ է այդպես եղել։ Դիրքերից իջած զինծառայողները փոշոտված-կեղտոտված համազգեստը որպես կանոն հրաժարվում են լվացքատուն ուղարկել։

Այսօր էլ,  նախկինում էլ,  բանակում մի չգրված օրենք կա՝ համազգեստը չի սպասում մաշվելուն, մինչև որ 8 ամիս անց՝ նոր հատկացվող համազգեստով կփոխարինեն։

Ընտանիքներն առաջվա պես բանակին օգնում են ինչով կարող են․ ամեն մեկն իր զինվորին համազգեստ, շապիկ-փոխան է ուղարկում․ դեռ ոչ մի զինվոր տարեկան հատկացվող 6 մայկա-տրուսիկի հույսին հաստատ չի մնացել»,- պարզաբանում է աղբյուրը։

Խիստ ուշագրավ է, որ ՊՆ-ից Yerevan.Today-ի գրավոր պատասխանում պաշտոնապես հաստատում են, որ մեծամասամբ զինծառայողները հրաժարվում են համազգեստը հանձնել լվացքատուն։ Ստացվում է՝ ՊՆ-ն ընդունում է անարդյունավետ  տենդերների փաստը․ այս մեխանիզմը ներդրվել է բանակի ներսում իբրև հանուն զինվորի, բայց արդյունքում տուժում է հարկատուն, պետությունը, քանի որ անարդյունավետ ծրագրով փողերի փոշիացում է տեղի ունենում։ Փոխարենը հաստատապես շահում են տենդերներում փող դրած և անուղղակիորեն ներգրավված  անհատներ։

Ի դեպ, շոշափվում են պաշտոնատար անձանց հնչեղ անուններ, որոնք իբրև թե թաթախված են լվացքատան տենդերներում․․․ Բայց իրական շահառուների կամ ՔՊ-ական պաշտոնյաների հետ նրանց փոխկապակցված լինելու հանգամանքը դեռ ստուգել է պետք։ Մինչդեռ Պաշտպանության նախարարությունը փակ գաղտնի է պահում տենդերը շահած ընկերությունների տվյալները։

Մեր հանգամանալից հարցմանն ի պատասխան՝ ՊՆ-ից խուսափել են հրապարակել բանակի լվացքատան տենդերում ներգրավված անձանց անունները, այդ թվում՝ գնումների ծավալը։ Այս ամբողջ ինֆորմացիան պետական գաղտնիք ձևակերպման տակ փաթեթաված քողարկում է կառավարությունը և ծախսերը թաքցնում են հանրությունից»։

 

Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»Վրաստանում սահմանափակել են կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունը ՌԴ–ն Հայաստանին կապող ավտոճանապարհինՋուր չի լինելու մինչեւ 20:00-ն«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չենԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergԿրակոցներ Արարատում, մի տղամարդ կրակոցներ է արձակել, մյուս մասնակիցը՝ «ՎԱԶ 2107» վնասել12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆՄենք առնվազն մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալու. ՀԾԿՀ նախագահՆավթատար նավի վրա պայթյուն է տեղի ունեցելԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ը՝ դիզելային վառելիք. ՌյուտեՀՊԼ. «Փյունիկ»-ը 3:0 հաշվով հաղթեց «Վան»-ին՝ ժամանակավորապես բարձրանալով առաջին տեղԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհին որոշակի աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 8-ին կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԻրանն այլևս չի բավարարվի ԱՄՆ-ի թղթային պարտավորություններով, այլ մտադիր է գործնական քայլեր տեսնել Վաշինգտոնի կողմից. իրանցի պաշտոնյաՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացքՀայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահԻջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրելԱրարատում բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նԵթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահԹրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցըAccor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասինՖրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվելՈւկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. ԶելենսկիՊեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
Ամենադիտված