Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանն ու Ադրբեջանը երկարաժամկետ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն ունեն․ Քերըն Դոնֆրիդ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայաստանն ու Ադրբեջանը երկարաժամկետ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն ունեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը՝ ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։

«Անհաջողություններ եղան, օրինակ՝ սեպտեմբերի 13-14-ի մարտական բախումները։ Մենք անմիջապես միջամտեցինք՝ հրադադարի հասնելու համար։ Այս անհաջողությունը մեզ բոլորիս հիշեցրեց իրավիճակի փխրունության եւ խաղաղության համապարփակ համաձայնագրի ձեռքբերման կարեւորության մասին: Պետքարտուղար Բլինքենի ջանքերը նպաստեցին երկխոսությանը: Նա սեպտեմբերի 19-ին եւ նոյեմբերի 7-ին հանդիպեց երկու երկրների ԱԳ նախարարների հետ, ինչպես նաեւ հեռախոսազրույցներ ունեցավ երկու երկրների նախարարների հետ։ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հանդիպեց Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ՝ ցույց տալով ԱՄՆ հավատարմությունը տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը: Մեր ջանքերով հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը ազատ արձակեց 17 հայ ռազմագերիների։ Նման գործողությունները նպաստել են վստահության կերտմանը, որն անհրաժեշտ է երկու կողմերին, եւ մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները, որպեսզի կոչ անենք Ադրբեջանին ազատ արձակել մնացած հայ գերիներին:

Մենք շարունակում ենք խրախուսել Հայաստանին եւ Ադրբեջանին, որ պահպանեն բանակցությունների թափը, եւ դա անում ենք ԵՄ-ի ու այլ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ: Այս ոգով մենք դրական ենք գնահատում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսությունը եւ երկու կողմերին էլ հասկացրել ենք, որ ցանկանում ենք դրական դեր խաղալ։ Այն (երկխոսությունը) տարածաշրջանային կայունությունը բարձրացնելու եւ ավելի մեծ տնտեսական զարգացման տանելու ներուժ ունի: Սա ավելի կարեւոր է դառնում այժմ Ուկրաինայի պատերազմի համատեքստում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը համապատասխանում է միջազգային անվտանգության շահերին»,- նշել է նա։

«Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերություններն ավելի ամուր երբեք չեն եղել։ Մենք շարունակում ենք ուղիներ որոնել՝ անվտանգության ոլորտում հարաբերությունները ընդլայնելու եւ ժողովրդավարական ու տնտեսական զարգացման ոլորտում համագործակցությունը խորացնելու համար։ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունն այս գործընկերության առաջնային ձեւաչափն է: Մայիսին Վաշինգտոնում կայացած Ռազմավարական երկխոսության ժամանակ մենք Հայաստանի հետ միջուկային համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցինք, որը կարող է նպաստել Հայաստանի էներգետիկ անկախությանը եւ կառուցել հայ-ամերիկյան ավելի ամուր համագործակցություն ատոմային էներգետիկայի ոլորտում, ներառյալ ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների տրամադրումը։ Ես ոգեւորված եմ հաջորդ տարի Երեւանում Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությանն առաջիկա մասնակցությամբ»,- ասել է Դոնֆրիդը։

Այն, ինչ տեղի է ունենում Մուսիալայի շուրջ, նման չէ «Բավարիա»-ին․ Ռիո ՖերդինանդԱհազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների վերաբերյալԲելգիայի օդային տարածքը կփակվի․ բոլոր չվերթները չեղարկվում ենՀայաստանը խաչմերուկում. Ինչո՞ւ է Փաշինյանի քաղաքականությունը ստիպում հարևաններին արտակարգ միջոցներ ձեռնարկելՈւժգին երկրաշարժ` ԻրանումՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանինԿալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է«Ռուսաստանը չի՞ վճարում, կտրականապես համաձայն չենք». Փաշինյանը զայրացել է, երբ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) հայտարարել է Հայաստանի համար կազմակերպությունից դուրս գալու գինը«Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակելՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումՀայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետինՖրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվելԻրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿՂազախստանը, Վրաստանը և Հայաստանը խստացնում են ռուսների համար սահմանափակումներըՀրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներԱրտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կաՖիդան․ Թուրքիան ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի հնարավոր գործողության մասինԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասինԻնչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԱշխարհաքաղաքական խափանման եզրին. Կարո՞ղ է Հայաստանը մերձենալ Եվրամիությանը առանց Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելուՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ինԺամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացումՀայաստան՝ Բանկային աշխատողների օր. պատմության այս օրը (Նոյեմբերի 21)Լույս չի լինելուԹրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմըՇվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներինԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Դանիան ԵՄ-ին առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըԻՀՊԿ գլխավոր հրամանատարը այցելել է կորպուսի նոր ստորգետնյա հրթիռային քաղաքը13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել, էներգետիներ էր խմել. ի՞նչ է հայտնի
Ամենադիտված