Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով
ԻՐԱՎՈՒՆՔՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ ՔԿ-ում է։
Նրա փաստաբանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով:
«Գործը կապված է ԵՊԲՀ–ի կողմից անշարժ գույք ձեռք բերելու հետ։ Խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը»,–ասաց Աթանեսյանը։
Նրա խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Քրգործը կապված է ԵՊԲՀ–ի կողմից անշարժ գույք ձեռք բերելու հետ։
Հիշեցնենք՝ այսօր «Զվարթնոց» օդանավակայանում Արմեն Աշոտյանին արգելել էին երկրից դուրս գալ և մեկնել Լիսաբոն՝ ԵԺԿ Քաղաքական համաժողովին մասնակցելու։ Աշոտյանն կարծիքով՝ տեղի ունեցածը քաղաքական դրդապատճառներով է։