Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիսիանում նոր ընտրություններ կլինեն. «աթոռակռիվը» ՔՊ-ի ներսում թեժացել է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սիսիանում եկող տարվա մարտի 26-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Ինչպես գիտենք, երկու ամիս առաջ կայացած ընտրությունների արդյունքում ավագանի մտած բոլոր ընդդիմադիր ուժերի անդամներն ինքնաբացարկի դիմումներ են գրել, իսկ ՔՊ-ն եւ Արման Բաբաջանյանի կուսակցության ավագանու 2 անդամները չեն կարող քվորում ապահովել, եւ, ըստ օրենքի, ավագանու լուծարումից երեք ամիս հետո նոր ընտրություններ պիտի կայանան:

Այս ընթացքում շատ է խոսվել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունները համայնքապետի իրենց ԺՊ Արմեն Հակոբջանյանից բավական մեծ են և վերջինս մարտին այլ թեկնածու է ցանկանում տեսնել: Այս խոսակցությունները լուրջ աժիոտաժի հիմք են դարձել և այժմ ՔՊ-ում իսկական աթոռակռիվ է: Բանն այն է, որ Սիսիանցի ՔՊ-ական ակտիվիստ Արսեն Ավագյանը, ով եկեղեցու դեմ արշավի նախաձեռնողներից էր, բավարարված չէ իր կարգավիճակով՝ նրան ընդամենը քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնում ինչ-որ աշխատանք են տվել։

Էլի դժգոհ մարդիկ կան Սիսիանի իշխանամետների շրջանում, որոնք պայքար են սկսել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի դեմ: Վերջինիս աջակցում է նախկին ԲՀԿ-ական, սակայն հետո ՔՊ-ին հարած Կարեն Համբարձումյանը, ով նաեւ բարեկամական կապ ունի քաղաքապետի ԺՊ-ի հետ: Քաղաքապետի ԺՊ-ն եւս նախկին ԲՀԿ-ական է, եւ նաեւ դա է դարձել խոսակցությունների հիմնական առիթը։

Ընդհանրապես, Սիսիանում հիմնական հարցերը որոշողը, ըստ էության, հենց Կարեն Համբարձումյանն է, և հենց նա է լինելու  Հակոբջանյանի գլխավոր հենարանը՝ փորձելով հասնել վերջինիս թեկնածության առաջադրմանը:  Մյուս թեւը համակարգում է Ներսես Խաչատրյանը,  վերը նշված Արսեն Ավագյանը եւ ուղնուծուծով այլ ՔՊ-ականներ: Մամուլը գրել էր, որ այս երկու թևերի միջև հակամարտությունը բավական թեժ ընթացք է ստացել:  Կարեն Համբարձումյանը, օրինակ, վերջերս հորդորել է իր բարեկամ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին՝ ազատել Արսեն Ավագյանի ազգականներին, որոնք աշխատում են համայնքային ենթակայության հիմնարկներում: Ավագյանի կինն էլ Սիսիանի երաժշտական դպրոցում է աշխատում: 

Համբարձումյանի ազգականներն էլ իրենց Սիսիանում վատ չեն զգում։ «Հայանտառ»-ի Սիսիանի մասնաճյուղի տնօրեն,  Կարեն Համբարձումյանի եղբայր Տիգրան Համբարձումյանն ամիսներ առաջ վիրավորական, հայհոյախառն արտահայտություններ է գրել Ֆեյսբուքի օգտատեր, Մոսկվայից Հայաստան եկած բլոգեր Մերի Տոմոյանի ուղիղ եթերի ժամանակ: Եվ գրելիս այն կարգի է ազարտի մեջ ընկել, որ վիրավորել ու հայհոյել է նաեւ զոհվածների հարազատներին։ Իհարկե, մնալով անպատիժ:

Թե ինչ հանգուցալուծում կունենա Սիսիանում ՔՊ ներքին պատերազմը՝ ցույց կտա ժամանակը, մի բան ակնհայտ է՝ այս իրավիճակից կարող են օգտվել ընդդիմադիր ուժերը, եթե, իհարկե, վերջիններս նույնպես չնախընտրեն աթոռակռիվը և ներքին գզվրտոցը:

Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Իսպանիայում գրանցվել է շոգի պատճառով մաhվան թվերի ռեկորդային ցուցանիշ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Լիմոնչելլո լիկյորՓաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԲիշքեկում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Երկրաշարժ՝ Վրաստանում. զգացվել է նաև Հայաստանում Եբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Հայաստան-Հնդկաստան բարեկամությունը միշտ ամուր է եղել. Բիշքեկում հանդիպել են Փաշինյան ու Հնդկաստանի վարչապետը Ղրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից Սերյոժա Պետրոսյանն է կյանքից հեռացել Ռոբերտ Քոչարյանին չեզոքացրեցին, քանի որ առջևում Տիգրանաշենի ու Սահմանադրության հարցերը կան․ Աննա Գրիգորյան Կասեցվել է «Էմտա Գրուպ»-ին պատկանող տոմատի մածուկի արտադրամասի արտադրական գործունեությունը Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով Վաղարշապատում կինը կյանքից զրկել է 43-ամյա տղամարդուն․ ի՞նչ է եղել Այլևս դաշնակից չէ. Հայաստանը «վերափոխում» է հարաբերությունները Ռուսաստանի հետՍրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք սկսեն թուրքերեն սովորել. Ռոբերտ Քոչարյան ԱՄՆ-ը hարվածել է Իրանի Լարակ կղզու երկու hրթիռային կայանքին. Axios Հայկական բանակը գրավել է Կուբատլու քաղաքը. պատմության այս օրը (օգոստոս 31) Իրանը hրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի և Հորդանանում տեղակայված ԱՄՆ բազաների ուղղությամբ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Toyota Alphard»-ը և բեռնատարը․ կա 1 զnh, 4 տուժած Բաքվի բռնшպետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթnւմը․ Ոսկանյան Բյուրեղավանում մարդկանց թnւնավորումը հերիք չէր, հիմա էլ անգամ 6 ժամ ջուր չեն տալիս․ Արփինե Հովհաննիսյան Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ոչ սթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանшկաhարել և uպшնել է իր հետ բնակվող 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ ոստիկանություն «Ինտերը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Կալյարիին» Ինչպե՞ս կազդի կլիմայի փոփոխությունը Սևանա լճի վրա. իշխանությունների պատասխանը Մադրիդի «Ռեալը» 4։0 հաշվով հաղթել է «Մալագային» ու շարունակում է հաղթարշավը Լա լիգայում Ճամբարակում այրվել է մթերային խանութ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածների նախապատրաստման մասին «Սևանի շուրջը» երկօրյա սիրողական հեծանվային արշավն ավարտվել է «Ինտեր Մայամի»-ն Մեսսիի պոկերի շնորհիվ հաղթանակ է տարել «Մոնրեալի» նկատմամբ Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու սպшնությшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Աշխարհը դադարել է վստահել Նեթանյահուին․ Թուրքիայի ԱԳՆ Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար Վթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Կարկուտ է սպասվում, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով AP. Նիգերում տասնյակ զինվորներ են ձերբակալվել ապստամբության փորձից հետո Հրաշքի սպասումով. «Աստծուն եմ թողել, ուղղակի չգիտեմ՝ մեր երեխաները ե՞րբ են գալու». Անհետ կորած զինծառայողի մայր Գերմանիան ՌԴ-ին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի Իրանը կոչ է արել վերացնել Հայաստանի հետ սահմանի «Նորդուզ» անցակետով տարանցման խոչընդոտները. Ֆորուզան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ 60-ամյա վարորդը «ԶԻԼ»-ի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս հայտնվել է ձորում․ կա վիրավոր Al Jazeera․ ԱՄՆ-ն առայժմ չի ցանկանում երկրորդային պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ՝ իրանական նավթի գնումների համար Արագածոտնում բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
Ամենադիտված