Սեմյոն Բաղդասարով. Թուրքիան հիմքից գնելու է Հայաստանը միջնորդ Վրաստանի քաղաքացիների միջոցով
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐNovostivl.ru–ն գրում է, որ Ղարաբաղում հակամարտության հերթական սրումից հետո ԱՄՆ-ն և ԵՄ-ն կտրուկ ակտիվացրել են իրենց գործունեությունը այդ տարածաշրջանում ձգտելով վերջնականապես դուրս մղել Ռուսաստանին Անդրկովկասից՝ կապված Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ: Առանձնահատուկ ճնշում է գործադրվում տարածաշրջանում Մոսկվայի վերջին դաշնակցի՝ Երևանի վրա։ Վարչապետ Փաշինյանին ուղղակիորեն մատնանշվում է քաղաքականությունը վերակողմնորոշելու և Ռուսաստանի հետ գործընկերությունից հրաժարվելով Վաշինգտոնի պրոտեկտորատի տակ անցնելու անհրաժեշտությունը։
Հայաստանում արդեն շատ առաջատար դիրքեր զբաղեցնում են ԱՄՆ–ի քաղաքացիները։
Տարածաշրջանում ոչ պակաս ակտիվ է դրանով պատմականորեն և կենսականորեն հետաքրքրված մեկ այլ խաղացող՝ Թուրքիան։ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովի խոսքերով, այդ խաղացողը ռազմական ուժ չի կիրառի նույնիսկ հատուկ գործողության ձևաչափով, այլ կօգտագործի «ոսկով բեռնված ավանակը» և միջնորդներին... Արդեն իսկ վրացի որոշ գործիչներ Հայաստանում օբյեկտներ են գնում։ Իրականում նրանք թուրքերի «միջնորդներն» են։ Եվ նրանց օգնությամբ Անկարան մեթոդաբար գնում է Հայաստանը հիմքից նույն կերպ, ինչպես ժամանակին գնել է Աջարիան։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը