««Երկրորդ Ուկրաինա» կամ «երրորդ Վրաստան». փորձագետը պարզաբանել է, թե ինչ է սպասում Երևանին Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վատթարացման դեպքում»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐUkraina.ru-ն գրում է, որ եթե Հայաստանի իշխանությունները փչացնեն հարաբերությունները Մոսկվայի հետ, ապա դրանք «կլարվեն» տարածաշրջանում Վաշինգտոնի և Անկարայի շահերի միջև, ինչը բացասաբար կանդրադառնա երկրի անվտանգության և տնտեսության վրա: Այդ մասին Ukraina.ru-ին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ Անդրեյ Արեշևը։
«Հնարավոր չի լինի Հայաստանից ստանալ երկրորդ Ուկրաինա: Ի վերջո, մասշտաբները նույնը չեն, և խնդիրները որոշակիորեն այլ կերպ են դրված»,- ասել է փորձագետը։ Նրա խոսքով, Արևմուտքը խնդիր է դնում ոչ միայն Հայաստանին, այլ նաև Ադրբեջանին ու Վրաստանին դարձնել «նախկին խորհրդային Անդրկովկասի միասնական արևմտամետ աշխարհաքաղաքական կառույց»։
Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների թուլացումը բացասական հետևանքների կհանգեցնի հենց Հայաստանի համար, մասնավորապես անվտանգության ոլորտում և կդարձնի նրան Թուրքիայի խամաճիկը, նշել է փորձագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը