Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը շարունակելու է Երևանին և Բաքվին տրամադրել անհրաժեշտ աջակցությունը՝ հանուն Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:

«Այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրանում է Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լիակատար հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին ընդունված հայտարարության 2 տարին: Տվյալ քայլը թույլ տվեց վերջ դնել արյունահեղությանը և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման գործընթաց սկսել», - ասել է Զախարովան:

Նա նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությանը:

«2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմն արդյունավետ կերպով իրականացնում է իր առջև դրված խնդիրները, զգալի ներդրում է ունեցել տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում: Դա գնահատում են մեր ադրբեջանցի և հայ բարեկամները: Ղեկավարների երկկողմ հայտարարությունները, որոնք ամրագրված են 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, 2022 թ.-ի հոկտեմբերի 31-ի հայտարարություններում, հիմք են հանդիսացել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների համալիր կարգավորման գործընթացի մեկնարկի համար», - նշել է դիվանագետը:

Զախարովան նաև շեշտել է, որ երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ աշխատանքային խմբի շրջանակներում մեծ աշխատանք է կատարվել Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ:

«Համաձայն երկրների ղեկավարների՝ 2021 թ.-ի նոյեմբերի 26-ի որոշման, իր աշխատանքն է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և հետագա սահմանագծման երկկողմ հանձնաժողովը՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ: Տվյալ մեխանիզմի աշխատանքը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին իրադրության կայունացման համար», - նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Զախարովան հավելել է, որ սերտ համակարգում է տեղի ունենում հայկական և ադրբեջանական կողմերի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցով:

ՌԴ ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ Ռուսաստանը կշարունակի Երևանին և Բաքվին տրամադրել անհրաժեշտ աջակցությունը՝ հանուն Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման:

Հայաստանում երկրաշարժ է զգացվել 66-ամյա կինը գտնվել է անտառում Իրանը կշարունակի հարվшծներ հասցնել ԱՄՆ թիրախներին մինչև թշնամnւ լիակատար հանձնվելը. Իրանի ԱԱԽ քարտուղար Հայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԳրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Զախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետո Վրաստանի հետախուզական ծառայությունը հետաքննություն է սկսել հուլիսի 24-ին և 25-ին էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների հետ կապված Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Կասպյան խողովակաշարի վրա Ուկրաինայի հшրձակումները հшրձակում են Ռուսաստանի, Ղազախստանի և Միացյալ Նահանգների դեմ․ Պեսկով Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըԹեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի և ՌԴ-ի այլ շրջաններ վրաՄրգային պատերազմներ. Հայաստանը ցանկանում է Ռուսաստանին փոխարինել ԱՄՆ-ով, կստացվի՞Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել էԻրանն ու Հայաստանը էներգետիկայի ոլորտի համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ կստեղծեն Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Haaretz -ը տեղեկացել է այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը ճնշում գործադրել Իսրայելի վրա Հայոց ցեղասպանության հարցումՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարսը՝ բաց Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Վերջին որսը փլուզումից առաջ. Հայ ձկնաբույծները տագնապ են բարձրացնում Ռուսաստան տանող ճանապարհի փակվելուց հետոՖԻՖԱ-ն հրապարակել է Բելինգհեմի և մրցավարի խոսակցության բացառիկ կադրերը Հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ տվյալներ ենք ստացել. իրավապաշտպան «Անտոկոս վարկեր և գումար Կատարից. Փաշինյանը կոռուպցիայի ազդանշաններ է ուղարկում» Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդում Իսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում հաղթանակի համար ստացած պարգևավճարներից ԱՄՆ-ին կվճարի մինչև 15 միլիոն դոլար Ստամբուլի դատարանը Հրանտ Դինքի սպանություն գործով 23 տարվա ազատազրկման է դատապարտել Օգյուն Սամաստին. պատմության այս օրը (25 հուլիս)Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների ավելի քան 80 տոկոսը, եթե զրկվի ռուսական շուկայից Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ» Բարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»Ռուսաստանը մի քանի հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավում 3 նավահանգիստների Պլանային ջրանջատում հուլիսի 28/29-ին. հասցեներ Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ» 17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակել «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը գիշերը խոցել են ուկրաինական 328 ԱԹՍ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է հրաժարվել գլխավորել Իտալիայի հավաքականը Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»Ֆրանսիայի դեսպանատանը 12 մարդ վարակվել է, 7-ի մոտ հայտնաբերվել է Salmonella spp. «Ժողովուրդ» Հուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Ամենադիտված