Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ծանոթ ու միառժամանակ անհայտ … կիրիլիցա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կիրլիցան, որպես տառատեսակ գրելու համար օգտագործում են կամ օգտագործել են 108 լեզուներով խոսող ժողովուրդներ և ռուսները այդ ժողովուրդներից մեկն են: Իսկ որտե՞ղ և ե՞րբ է այն ստեղծվել:

Պատմությունը այսպիսին է: 863 թվականին Բյուզանդական կայսր Միխաիլ 3-րդը հանձնարարել է հին սլավոնական լեզվի համար այբուբեն ստեղծել, որպեսի հունական եկեղեցական տեքստերը թարգմանվեն (ինչքան նման է հայկական գրերի ստեղծմանը): Գործը գլուխ են բերում Սոլունի (Հունաստանում գտնվող Սալոնիկե) քաղաքում ապրող  երկու փիլիսոփա եղբայրներ՝ Կոնստանտինը (Կիրիլ) և Մեֆոդին:

Եղբայրների հայրը՝ Լև անունով սպա էր Բյուզանդական բանակում և համարվում էր «լավ ցեղից և հարուստ», պապը ( հայտնի չէ մայրական թե հայրական գծով) մեծ պաշտոն է ունեցել Կոնստանտինապոլիսում, սակայն հետո կորցրել է պաշտոնը և տեղափոխվել Սոլունի որտեղ և մահացել էր: Ընտանիքում 7 եղբայր է եղել, ընդ որում Մեֆոդին եղել է ամենաավագը, իսկ Կիրիլը ամենակրտսերը: Կիրիլի և Մեֆոդիի էթնիկ ծագումը ճշտել բազմազգ Բյուզանդիայում այնքան էլ հեշտ չէ: Սակայն ամենահավանականը այն է, որ նրանք հույն են:

19-րդ դարում սլավոն գիտնականները փորձել են ապացուցել, որ նրանք սլավոն են ՝ հիմք ընդունելով այն, որ գիտեին սլավոներեն: Նշվում է նաև նրանց բուլղար լինելը, քանի որ «Կիրիլի կյանքը» հին գրքում նշվում է, որ «նա Սոլունի քաղաքից բուլղար էր» , բայց պետք է հաշվի առնել, որ այդ հին գրքերը բուլղարներն են գրել: Շնորհիվ եղբայրների և հետագայում նրանց աշակերտների գործունեության կիրիլիցան մեծ տարածում է ստացել հարավսլավոնական հողերում: Անգամ 885 թվականին Հռոմի պապի կողմից այն արգելվել է օգտագործել եկեղեցական ծեսերում:

Կիրիլիցայի զարգացման և պահպանման գործում մեծ դեր է ունեցել Բուլղարիան: 860 թվականին Բուլղարական Բորիս ցարի ժամանակ  քրիստոնեությունը ընդունվել է   որպես պետական կրոն: Այդ ժամանակ  էլ ստեղծվել է առաջին մատենագիրների  բուլղարական- սլավոնական դպրոցը, որտեղ հուներենից թարգմանվել են եկեղեցական գրքերը: Բուլղարիան դարձել է սլավոնական գրի տարածման կենտրոն: Սլավոնական գրի տարածման «ոսկե դարը» Սեմիոն Մեծ Բուլղարական ցարի գահակալության տարիներն են (893-927):

Այդ տարիներին կիրիլիցան թափանցել է Սերբիա, իսկ 10-րդ դարի  վերջում նաև Հին Ռուսաստան: Սերբական կիրիլիցան նաև կոչվում է Վուկովիցա (կոչվել է այբուբենն ստեղծողի՝ Վուկ Ստեփանովիչ Կարաջիչի անվամբ), որը Սերբիայում անվանում են պարզապես «այբբենարան» սերբախորվաթական լեզուների համար։ Այն ստեղծվել է 19-րդ դարի սկզբում և այդ ժամանակից ի վեր փոփոխությունների չի ենթարկվել։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը խաղաղության մասին հռչակագիր են ընդունելՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի ԾինփինԴատարանը 3 ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի տնային կալանքըUFC-ն պայմանագիր կկնքի Նուրմագոմեդովի եղբոր հետ, նրանց նոր աստղեր են պետք․ ԾառուկյանԻտալական ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել շան հետ. պաշտոնականԲուդապեշտում «Total Chess» մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Ռապորտին, Լևոն Արոնյանը՝ ՄամեդյարովինԻսպանիայի գավաթ․ Ռանոսի դուբլն օգնել է 10 հոգով մնացած «Տեներիֆե»-ին հաղթել «Բադախոս»-ինԿառավարությունը 68 հազար դոլար է հատկացրել Ռուսաստանում անցկացված Հայ մշակույթի օրերի կազմակերպմանըՎան Գոգի «Ծաղկած շագանակենիները» կտավն աճուրդում վաճառվել է 190,4 մլն դոլարովՀաստատվել է կառավարության 2026-2031 թվականների գործողությունների ծրագիրըՄիջոցներ են հատկացվել դպրոցներում երկու դասագրքի ներդրման համարԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներԿյանքից հեռացել է Մարինե Մարինոսյանը«Nissan»-ը Երևանի Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնինՓաշինյանի գոռգոռnցը, վիրավnրանքները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հանդեպ, ոչ թե ուժի, այլ բացառապես սեփական դիրքորոշման խոցելիության վկայությունն են. Արմեն ԱշոտյանՀամեստ տղա էր, ուզում էր շարունակել ծառայությունը․ երեկ կյանքից հեռացած Նարեկը Գավառից էրՎրացի քաղաքագետ. «ԵՄ-ն աշխարհաքաղաքական թզուկ է, և լավագույնը Կրեմլին չզայրացնելն է»Թբիլիսիի բազմահարկ շենքում պայթյnւն է տեղի ունեցել. կան տnւժածներՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորում. Արդյո՞ք եղանակը փոխվում էԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը«Հայաստանի քաղաքական կարանտինը»Մեկնարկել է հետվճարների գործընթացը․ մանրամասներՄոսկվան նախազգուշացում է հղել ԵրևանինԹվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ»Ձեր ստեղծածը թղթե տնակ է՝ գունազարդված ու գեղեցիկ փաթեթավորված․ ադրբեջանցnւ անխոչընդոտ անցումն ու բանակում շարունակվող մահվшն ելքերը՝ վկա. Տիգրան ԱբրահամյանՋուր չի լինի մինչեւ 18:00-նԸնդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»Վանո Սիրադեղյանը նիստերին անհարգի բացակայությունների պատճառով զրկվել է Հայաստանի ԱԺ պատգամավորի մանդատից․ պատմության այս օրը (Նոյեմբերի 19)«Փորձում ենք ուժեղ լինել, Վոլոդյաս այդպես կցանկանար». Վոլոդյա Մխիթարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Քարվաճառում. «Փաստ»Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրՑերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. ՍուրենյանՓոփոխություններ դեպի մի շարք երկրներ արտահանումների մասով արտոնությունների ծրագրում. «Փաստ»«Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նոյեմբերի 19-ին պայթեցման աշխատանքներ կիրականացվենԻրանի բանակը հայտարարել է Քուվեյթի ռազմակայանում տեղակայված ամերիկյան Patriot համակարգերին հարվածելու մասին
Ամենադիտված