Ալիևը «Զանգեզուրի միջանցքի» բացումը համարում է Հայաստանի «պարտավորությունը»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իբր այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքով» երթևեկության ապահովման հարցը Հայաստանի պարտավորությունն է, որը ստանձնել է երկրի ղեկավարությունը, հաղորդում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»։ Օկուպացված հայկական Շուշիում իր ելույթի ժամանակ Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ երկու տարի է անցել այն օրվանից, երբ «Երևանը պարտավորություն է ստանձնել ապահովելու Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև երթևեկությունը, սակայն այնտեղ ոչ ճանապարհներ են հայտնվել, ոչ երկաթուղիներ»։
«Զանգեզուրի միջանցքը Հայաստանի պարտավորությունն է, նա նման պարտավորություն է վերցրել։ <...> Հայաստանը պարտավորվել է կապ ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Անցել է երկու տարի, չկա երկաթգիծ, ճանապարհ։ Որքա՞ն պետք է սպասենք»,- ասել է Ալիևը։