Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոչիին ընդառաջ վերջանգիր է ներկայացվում Նիկոլ Փաշինյանին. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե Հայաստանն ուզում է ընտրել հայ-ադրբեջանական կարգավորման վաշինգտոնյան տարբերակը, որում Արցախի նկատմամբ ճանաչվում է Ադրբեջանի ինքնիշխանությունը, ապա որեւէ խնդիր չկա, եւ դա հայ ժողովրդի ու Հայաստանի ղեկավարության ընտրությունն է»,- այս մասին նախօրեին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Վալդայ» ակումբի փորձագետների հետ հանդիպման ժամանակ։

Խոսելով այն մասին, որ Հայաստանը ՌԴ-ի դաշնակիցն ու ռազմավարական գործընկերն է, նշել էր, որ Ռուսաստանը ողջունելի է համարում հայ-ադրբեջանական կարգավորման՝ խաղաղության պայմանագիր կնքելու օրակարգը, եւ հավելել, որ պետք է հաշվի առնել նաեւ Ադրբեջանի շահերը։ Պուտինի այս հայտարարությունը հայաստանյան շրջանակներն ընկալել են որպես վերջնագիր՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում նախատեսված եռակողմ՝ Փաշինյան-Պուտին-Ալիեւ հանդիպումից առաջ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դեռեւս 2022 թ. մարտին խորհրդարանում ունեցած հայտնի ելույթում էր գաղտնազերծել, որ գործընթացները տանում են Արցախի նշաձողի իջեցման։

Սակայն Պուտինի հայտարարությունից առավել ուշագրավ էր ՀՀ վարչապետի արձագանքը։ Ամիսներ շարունակ իշխանական պրոպագանդան թմբկահարում է, թե «զանգեզուրյան միջանցքը» նախեւառաջ Ռուսաստանն է ուզում, ու դրա պատճառով էլ Հայաստանը թեքվել է դեպի Արեւմուտք, մերժել «խաղաղության պայմանագրի» ռուսական տարբերակը, բայց Պուտինի հայտարարությունից ժամեր անց Փաշինյանը Թվիթերում գրեց, որ դեռ սեպտեմբերին համաձայնել է Ռուսաստանի առաջարկած տարբերակի հետ եւ հույս հայտնել, որ Ռուսաստանը կպնդի, իսկ Ադրբեջանը՝ կհամաձայնի դրան:

Իշխանական քաղաքագետները երեկ սկսեցին փակագծեր բացել, թե որ առաջարկների մասին է խոսքը, մասնավորապես, պայմանագրում Արցախի կարգավիճակի հարցի ամրագրման։ Այսինքն՝ պայթեց իշխանական քարոզչամեքենայի այն փուչիկը, թե ռուսական տարբերակում միջանցք կա, կամ էլ Փաշինյանն ընդունում է միջանցքը։ Էլ ավելի ուշագրավ էր, որ մինչ թվիթերյան գրառումը Փաշինյանի ընտանեկան թերթում Ռուսաստանի դեմ հերթական հոդվածը հայտնվեց․ «Ո՞րն է Ռուսաստանի առաջարկը, եւ ի՞նչ կլինի, եթե Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքի Ռուսաստանի առաջարկով»։

Անանուն հոդվածագիրը մի շարք հռետորական հարցադրումներ է անում եւ ինքն էլ պատասխանում։ Հիշեցնում է, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը գնաց Ռուսաստանի առաջարկած տարբերակով, արդյունքում եղավ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Բայց Ռուսաստանի առաջարկով եւ միջնորդությամբ եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը չհետեւեց Ալիեւի ու Պուտինի ստորագրած հայտարարության կետերին։ Օրինակ, մինչ օրս չի վերադարձրել հայ ռազմագերիներին, Փառուխում, Խծաբերդում, Հին Թաղերում նոյեմբերի 9-ից հետո գրոհել է հայկական դիրքերն ու առաջ շարժվել։

Հատուկ ընդգծում է․ «Ի դեպ, այս ամենը կատարվեց ռուս խաղաղապահների հսկողության գոտում»։ Նշվում է, որ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունից ամիսներ անց Ադրբեջանի զինուժը Սեւ լճի շրջանում ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք, իսկ սույն թվականի սեպտեմբերի 13-ին ռազմական էսկալացիայի արդյունքում Ջերմուկի կողմից կրկին օկուպացրեց ՀՀ սուվերեն տարածք` մոռանալով այն, որ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարում, թե Սեւ լճի 30 տոկոսի համար հո պատերազմ չե՞նք հայտարարելու։

«Ադրբեջանն անընդհատ խոսում է ինչ-որ միջանցքից, որի մասին բառ անգամ չկա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում։ Ավելին՝ «միջանցքի» մասին Ալիեւի խոսույթը կրկնում է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը»։ Հոդվածը եզրափակվում է հետեւյալ հարցադրմամբ․ «Արդյոք այս նույն ճակատագի՞րն է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի առաջարկով գնա Ադրբեջանի հետ խաղաղության»։ Հենց այս հոդվածից ժամեր անց Փաշինյանը Թվիթերում համաձայնություն է տալիս՝ աշխատելու ռուսական տարբերակի շուրջ։

Սակայն բոլորը հասկանում են, որ ՀՀ վարչապետի իրական կարծիքն արտահայտում է ՀԺ-ի հոդվածը, երկրորդը ստիպված ու ոչ իր ներսից բխող որոշում է: Ի՞նչ է իրականում առաջարկում ռուսական կողմը։ Դեռեւս հոկտեմբերի 10-ին Կրեմլին մոտ կանգնած «Կոմերսանտ» թերթը, իր անանուն դիվանագիտական աղբյուրներին հղում տալով, ներկայացրել էր, թե ինչ են առաջ քաշում Մոսկվան ու Եվրամիությունը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում:

Ըստ թերթի՝ հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» ռուսական տարբերակը ենթադրում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր առկա խնդիրների լուծում, ընդ որում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է հետաձգվի: Կարգավիճակի հետաձգման թեման արտացոլված է եղել պայմանագրի այն տարբերակում, որը Խովաեւը ներկայացրել է կողմերին:

Հայկական կողմը համաձայնություն է տվել այդ տարբերակին, մինչդեռ Ադրբեջանը մերժել է՝ պատճառաբանելով, թե Ղարաբաղի հարցը Բաքուն լուծված է համարում, եւ նրա կարգավիճակի հարցին Ադրբեջանում չեն ցանկանում վերադառնալ: Դրանից հետո Մոսկվան, ըստ թերթի աղբյուրների, թարմացրել է պայմանագրի իր տարբերակը. այժմ առաջարկվում է Ղարաբաղի հարցը շոշափել ոչ թե հենց պայմանագրում, այլ դրան կից լրացուցիչ արձանագրություններում: Առայժմ հայտնի չէ, թե ինչպես են դրան արձագանքել Բաքուն ու Երեւանը:

Ինչպես պետք է դա իրականացվի՝ հաշվի առնելով, որ Ղարաբաղում տեղակայված են ռուս խաղաղապահներ, եւ Ադրբեջանը կտրուկ դեմ է դրան, հասկանալի չէ: Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանն արդեն միջազգային մասշտաբի շանտաժի է անցել, նաեւ ապակողմնորոշում է Հայաստանի հանրությանը: «Ինչո՞ւմ է աֆերիստությունը կայանում: Պրահայում Մակրոնի, Էրդողանի ու Ալիեւի մոտ հայտարարել է, որ համաձայն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:

Իսկ հիմա, ասելով, որ համաձայն է ռուսական տարբերակին ու գնում է Մոսկվա, որտեղ Ալիեւը Պուտինին ասելու է, որ Նիկոլը համաձայն է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, հիմա քո ի՞նչ գործն է, որ այլ տարբերակ ես առաջարկում: Դրա համար էր Նիկոլն ասում, թե հույս ունի, որ Մոսկվան իր խոսքի տերը կլինի, այնինչ ինքն այնտեղ ասելու է այն, ինչն ասել է Պրահայում: Դա՛ նկատի ուներ Պուտինը, որ ասում էր՝ Հայաստանն ու Ադրբեջանն են որոշում, ինքն ընդամենը միջնորդ է: Արդյունքում Նիկոլը գալու է Հայաստան ու ասելու է, որ ինքը համաձայն էր ռուսական տարբերակին, հեսա, տեսեք, հրապարակային հայտարարել եմ, իսկ Մոսկվան չպահեց իր խոսքը, ու թուրք-ռուսական դավադրություն կա Հայաստանի դեմ, ինքն ի՞նչ կարող է անել»:

Քաղաքագետն ընդգծում է, որ դրա համար էր Պուտինը դիմում հայ ժողովրդին ու ասում` դուք եք որոշողը, դեռ ժամանակ ունեք։ Քաղաքագետ Արման Աբովյանն էլ կարծում է, որ Սոչիի հանդիպումից առաջ Պուտինը, այսպես կոչված, վերջնագիր է ներկայացնում. «Պուտինն ուղիղ տեքստով դիմում է հայ ժողովրդին առ այն, որ իրավիճակից գոյություն ունի 2 ելք: Եթե մի կողմ նետենք դիվանագիտական ձեւակերպումները, ապա ասում էր՝ գոյություն ունի արեւմտյան տարբերակ, որը տանում է Արցախի ոչնչացման, եւ երկրորդ տարբերակ, որ, այո, կարելի է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն առկախել օդում: Իհարկե, Ադրբեջանի նկատմամբ մի քանի ռեւերանսներ արեց, բայց պարզ է, թե ինչու․․․»։

Աբովյանը շեշտում է, որ Ռուսաստանի կենսական շահերից է բխում Արցախի հարցի գոյությունը․ «Ավելի ճիշտ՝ Արցախի ու Հայաստանի մնալը, որվհետեւ ռուսները հասկանում են, որ ինչքան էլ իրենց հարաբերությունները Թուրքիայի հետ պայմանականորեն լավ լինեն, վերջինս ունի նախագծեր, որոնք կապված են Ռուսաստանի, Հյուսիսային Կովկասի անեքսիայի, թրքալեզու հանրապետություններում խժդժություններ գեներացնելու հետ։ Ռուսաստանը հետաքրքրություն չունի Մեծ Թուրանի այդ նախագծում»։ Ինչ վերաբերում է Փաշինյանի արձագանքին, Աբովյանի կարծիքով՝ նա հավատարիմ մնաց իր ոճին եւ չմերժեց նաեւ Ռուսաստանին՝ հավատարմություն հայտնելով վերջիններիս․ «Սակայն կարծում եմ, որ Ռուսաստանը վաղուց չի հավատում նման հավաստիացումներին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Հայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ըԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԹավա տոլմա․ համախմբող ուտեստի յուրահատուկ մեկնաբանությունը Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց. Փաշինյան Ձեր խոսքի մեջ մի քանի անգամ օգտագործեցիք Նախչևան. Նախչևան գոյություն չունի, Նա-խի-ջև-ան է. Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին Պի’ղծ է ձեր կառավարության ծրագիրը, հայ ժողովուրդը ձեզ «ալիևյան սահմանադրության» մանդատ չի’ տվել ԵՄ-ն չեզոք չէ. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային. Կոշտա 37-ամյա զինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. նախաձեռնվել է վարույթ. ՊՆ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Վրաստանում կարծում են, որ ՌԴ-ն կարող է դադարեցնել Կրասնոդարից Հայաստան Վերին Լարսով փոխադրումները Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում Սիսիանի զորամասում այսօր պայմանագրային զինծառայող է ինքնաuպան եղել. նրա կինը հղիԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում ՑԱԽԱԼ-ը hարվածել է Գազայի հարավում գտնվող քաղաքներից մեկին Հրազենային վնասվածքից մահացած զինվոր Էդգար Գեւորգյանը ծառայում էր կրտսեր եղբոր հետ Դավթաշենում՝ «մաhվան անցում» անունը ստացած հատվածում, բախվել են «Ford»-ն ու «Nissan»-ը. կա վիրավnր Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով Արտակարգ դեպք, Փամբակ բնակավայրում փրկարարները հայտնաբերել են եղնիկի ձագի մարմին«Արդյո՞ք Հայաստանն իր նոր առաջնահերթություններում ընտրում է ուկրաինական ուղղվածությունը»Ուզբեկստանն ու Ադրբեջանը Կասպից ծովում համատեղ նավատորմ կստեղծեն Ինչ իրավիճակ է Լարսում Եկամուտ ստացող աշխատատեղերի թիվն աճել է. ՊԵԿ Մեծ Բրիտանիայի վարչապետը կհայտարարի Կիևին SCALP hրթիռների արտադրության համար գաղտնի տվյալների փոխանցման մասին Էդուարդ Սպերցյանի հերթական արդյունավետ գործողությունը «Ալ Ահլիում» Սա վերնախավերի փաստացի ստեղծագործ ամլության և թուլամորթության նշան է․ Վարդան Ոսկանյան Մենք մտնում ենք Իրանի դեմ պատերազմի ավարտական փուլ. ԱՄՆ ֆինանսների նախարար «Ուրարտուն» նվազագույն հաշվով հաղթել է «Շիրակին» Ալիևը խոսել է TRIPP-ի շինարարական աշխատանքների մասին Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պարուրաձև գայլիկոն«Ռուսաստանը Հայաստանին ոչինչ պարտք չէ»Խոշոր ու ողբերգական վթար, Արագածոտնում. բախվել են «MAN» բեռնատար և «Opel»-ըԵվրահանձնաժողովը 6,1 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային uպառազինnւթյան ձեռքբերման համար Այսքան հրամանատարների, սպաների հեռացումն էլ բավարար էր ծանր հետևանքների հանգեցնելու համար. Տիգրան Աբրահամյան Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ի մի շարք քաղաքների «Ozon»-ի պահեստներին Լեգենդար Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան
Ամենադիտված