Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 26 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Նաուրու`Անգամի օր (օր երբ կղզու բնակչությունը աճել է մինչև 1500-ի), Բենին` Զինված ուժերի օր, ԱՄՆ` Զոքանչի օր, Ավստրիա՝ Երկրի չեզոքության օր:


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


1874– ծնվել է արևմտահայ գրող, արձակագիր Օննիկ Չիֆթե-Սարաֆը:
1876- վախճանվել է բանաստեղծ, բանասեր-լեզվաբան և աստվածաբան Էդուարդ Հյուրմյուզյան (Հյուրմյուզ):
1881 –ծնվել է հունահայ քանդակագործ Սերգեյ Մերկուրովը:
1884-վախճանվել է եկեղեցական և հասարակական գործիչ, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանը:
1919- հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը ընդունել է խատիսյանի խաղաղության և տարածքների սահմանազատման նպատակով բանակցություններ անցկացնելու առաջարկը, բայց պայմանով, որ բանակցությունները կայանան Բաքվում:
1931 –ծնվել է գազադինամիկայի և հրթիռային տեխնիկայի բնագավառի խորհրդահայ գիտնական Ուլյան Փիրումովը:
1951- ծնվել է  քաղաքական գործիչ Հրանտ Խաչատրյանը:
1951-վախճանվել է իրանագետ-լեզվաբան Ռուբեն Աբրահամյանը:
1958 – ծնվել է բժիշկ, Հայաստանի նախկին առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
1964 – ծնվել է ռուսաստանցի հայազգի շախմատիստ Յուրի Դոխոյանը:
1984- վախճանվել է երգչուհի Լուսիկ Քոշյանը:
1991- վախճանվել է հայազգի դերասան, թատերական ռեժիսոր, ուսուցիչ Ռուբեն Աղամիրզյանը:
1995- վեց ու կես տարվա դադարից հետո կրին սկսել է հոսանք արտադրել Մեծամորի ատոմակայանը:
2002- Հայաստանում Իրանի դեսպանատան մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը: Սա ստեղծագործության առաջին պարսկերեն հրատարակությունն է: 
2006-վերագործարկվել է արդիականացված «Արմենալ»-ը, արդյունքում Հայաստանը ի դեմս «Արմենալ»-ի  ստացել է Եվրոպայում ալյումինի գլանման լավագույն գործարանը:
2007-Ազատության հրապարակում կայացած բազմահազարանոց հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում:
2008- Վարդան Ղուկասյանը չորրորդ անգամ անընդմեջ վերընտրվել է Գյումրիի քաղաքապետ:
2011- Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը պարտքերի պատճառով կալանք է դրել «Հայկական ժամանակ» խմբագրության գույքի և հաշիվների վրա:
2015-Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում բացվել է անցած դարի մեր լավագույն գրողներից մեկի՝ Մուշեղ Գալշոյանի տուն-թանգարանը:
2020- Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ 08:00–ից ուժի մեջ է մտել այս անգամ ԱՄՆ–ի միջնորդությամբ ձեռք բերված հերթական՝ թվով երրորդ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, սակայն որոշ ժամանակ անց կողմերը միմյան մեղադրել են հրադադարը խախտելու մեջ: 
2021- կառավարությունը որոշել է, որ Ամանորի և Սուրբ ծննդյան տոներից ոչ աշխատանքային են լինելու միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ


1581– համաձայն ավանդության Երմակը գրավել է Սիբիրը։
1597 – Իմդինյան պատերազմի ընթացքում Մյանյանի մոտ ադմիրալ Լի Սունսինը ընդամենը 13 նավով ջախջախել է 300 նավերից կազմված ճապոնական նավատորմը: 1636- հիմնադրվել է Հարվարդի համալսարանը:
1673 –ծնվել է  մոլդովացի աշխարհագրագետ, պատմաբան և փիլիսոփա Դիմիտրիե Կանտեմիրը:
1685 –ծնվել է իտալացի կոմպոզիտոր Դոմենիկո Սկարլատին:
1759 –ծնվել է ֆրանսիացի իրավաբան և քաղաքական գործիչ Ժորժ Ժակ Դանտոնը:
1795 –Մեծ ֆրանսիական հեղափոխության ժամանակ լուծարվել է ազգային կոնվետը և սկսվել է Դիրեկտորիան:
1797– ծնվել է իտալացի օպերային երգչուհի Ջուդիտա Պաստան։
1810 – ԱՄՆ-ը անեքսիայի է ենթարկելԱրևմտյան Ֆլորիդան:
1861 – գերմանացի գյուտարար Ֆիլիպ Ռեյսը Ֆրանկֆուրտում ցուցադրել է իր հայտնագործությունը, որին անվանել է տելեֆոն՝ հեռախոս: 
1863– հիմնվել է Անգլիայի ֆուտբոլային միությունը, որը աշխարհի ամենահին ֆուտբոլային միությունն է։
1892 թ. – ջուր է իջեցվել Ֆրիտյոֆ Նանսենի «Ֆրամ» նավը։
1900 - Նյու Յորքում բացվում է մետրոյի առաջին գիծը:
1905– Շվեդիան և Նորվեգիան կազմալուծել են իրենց ունիան՝ միությունը։
1932- Իոսիֆ ստալինը իր խոսքում գրողներին  անվանել է «մարդկային հոգիների ինժիներներ»:
1934– ծնվել է ֆրանսիացի դաշնակահար Ժակ Լուսյենը։
1947- Արևմտյան Ուկրաինայից տեղահանվել է 78 հազար մարդ:
1947 – ծնվել է ամերիկացի իրավաբան, քաղաքական գործիչ Հիլարի Քլինթոնը:
1956- ստեղծվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը:
1978 - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է ծաղիկ հիվանդության վերացման մասին:
1994– կնքված համաձայնագրով սահմանվել են Իսրայելի և Հորդանանի սահմանները և ավարտվ ել է 46 տարի տևած իսրաելա-հորդանանյան հակամարտությունը:
1999 – Մեծ Բրիտանիայում վարչապետ Թոնի Բլեերի առաջարկով Լորդերի պալատը չեղարկել է 800 տարի գործող այն կարգը համաձայն որի լորդերը աթոռ են զբաղեցնում Լորդերի պալատում ժառանգաբար:
2000- ավստրալիական ադամանդային ընկերությունը սկսել է ադամանդներ վաճառել Համացանցով:
2002 —ահաբեկիչների կողմից գրավված Մոսկվայի Դուբրովկայի թատերական կենտրոնում պատանդներին ազատելու նպատակով տեղի է ունեցել  գրոհ, որի արդյունքում զոհվել են պատանդ պահվող 128 հանդիսատեսներ:
2004-վախճանվել է ավստրիացի ջութակահար Ռիկարդո Օդնոպոզոֆը:
2012 —ստեղծվել է նոր օպերացիոն համակարգ Windows 8-ը:
2011– ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել Stop Online Piracy Act օրինագիծը։
2015 —7,5 բալ մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանում և Պակիստանում, եղել են հարյուրավոր զոհեր:
2018 – վախճանվել է թատրոնի և կինոյի դերասան Նիկոլայ Կարաչինցևը: 


Կ.Խաչիկյան

58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորը
Ամենադիտված