Երևանի կենտրոնում 17-ամյա պատանին խփել է մի օտարերկրացու և հափշտակել նրա բջջային հեռախոսը
ԻՐԱՎՈՒՆՔՀոկտեմբերի 20-ին, ժամը 21.24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Ավագ Պետրոսյան փողոցում անհայտ անձը խփել է մի օտարերկրացու և հափշտակել նրա բջջային հեռախոսը:
Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին տուժող օտարերկրացին հաղորդում է տվել:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են ավազակությունը կատարած անձի ինքնությունը: Հոկտեմբերի 24-ին 17-ամյա պատանին Աբովյան փողոցում հայտնաբերվել, ավազակություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է հափշտակած բջջային հեռախոսը:
17-ամյա պատանին ներկայացվել է նախաքննական մարմնին:
Կատարվում է նախաքննություն: