ՄԱԿ-ում կոչ են արել հետաքննել Ուկրաինայում իրանական ԱԹՍ-ների հնարավոր կիրառումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի մշտական ներկայացուցչությունները կազմակերպությանը կոչ են արել հետաքննել Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի հնարավոր կիրառումը։ ՌԻԱ Նովոստին ծանոթացել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակին։
Մշտական առաքելությունները կարծում են, որ Իրանից անօդաչու թռչող սարքերի հնարավոր օգտագործումը խախտում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերաբերյալ բանաձեւը՝ Իրանի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկրների միջև համաձայնագիրը։ Նրանք հավելել են, որ կողջունեն համապատասխան հետաքննությունը քարտուղարության թիմի կողմից և պատրաստակամություն հայտնեցին աջակցել «անաչառ հետաքննությանը»: