Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Խաղաղության պայմանագրի գինը Լեռնային Ղարաբաղի գոյությունն է»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ng.ru–ն գրում է, որ չճանաչված ԼՂՀ մայրաքաղաքը կրկին անհանգիստ է: Այս անգամ Ստեփանակերտում զանգվածային դժգոհության պատճառ է դարձել վերջերս Պրահայում Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների, Եվրոպական խորհրդի ղեկավարի և Հայաստանի վարչապետի ընդունած հայտարարությունը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչմանը։

Ի՞նչը դուր չի գալիս ղարաբաղցիներին այդ հայտարարության մեջ։Չճանաչված հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը իրավիճակը բնութագրել է այսպես. «Մենք դեմ չենք խաղաղության պայմանագրերին, խնդիրը նման խաղաղության պայմանագրերի գինն է։ Մենք կարծում ենք, որ չի կարող լինել խաղաղության պայմանագիր ոչ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով, և ոչ էլ ժխտելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, քանի որ դա կբերի աղետի, և մենք կկորցնենք մեր պետականությունը»։ Դավիթ Բաբայանը վստահ է, որ Արցախն ապագա չունի Ադրբեջանի կազմում: Բացի այդ, «չպետք է հույս ունենալ, որ դա ինչ որ կերպ կարող է երաշխավորել Հայաստանի անվտանգությունը»,- ասել է չճանաչված ԼՂՀ արտգործնախարարը։ Իր հերթին, Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Արթուր Թովմասյանը վստահ է, որ «Արցախն այսօր կանգնած է ոչ միայն մշակութային ժառանգության ոչնչացման, այլ նաև գոյության վտանգի առջև»։ Այսինքն ղարաբաղցիներն ուղղակի սպառնալիք են տեսնում Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցում։ Գրեթե ամեն օր Ստեփանակերտի կենտրոնում հանրահավաքների դուրս եկած մարդիկ ասում են, որ իրենք Ադրբեջանի կազմում ապագա չունեն և չեն կարող ունենալ։ Նրանց մտահոգությունը հասկանալի է: Ինքը՝ Ալիևը, նույն Պրահայում հայտարարել է, որ եթե Ղարաբաղի հայերը չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացի, ապա կարող են այնտեղից հեռանալ։ Ղարաբաղցիների բացարձակ, ճնշող մեծամասնությունը չի պատկերացնում կյանքը որպես Ադրբեջանի քաղաքացիներ։ Նրանք վստահ են, որ նման պարագայում անիմաստ է խոսել հայերի ցանկացած անվտանգության ու իրավունքների պահպանման մասին, իսկ եթե ռուս խաղաղապահները հեռանան տարածաշրջանից, ապա նրանց կյանքին ուղղակի վտանգ կսպառնա։

Մինչդեռ ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետը լրանում է երկու տարուց էլ քիչ ժամանակ հետո։ Հայաստանն, իհարկե, ամենևին դեմ չէ այդ առաքելության մանդատը ևս հինգ տարով երկարաձգելուն, սակայն Ադրբեջանն արդեն իսկ պահանջում է ռուս խաղաղապահներին անհապաղ դուրս բերել Ղարաբաղից։ Նման դեպքում հայերը մնում են դեմ առ դեմ նրանց հետ, ովքեր 30 տարվա առճակատման ընթացքում չեն էլ մտածել ոչ միայն նստել բանակցությունների սեղանի շուրջ և պարզապես խոսել մարդկանց հետ, ինչպես, օրինակ, Մոլդովայի իշխանությունները պրիդնեստրովցիների, կամ Վրաստանինը Աբխազիայի հետ:

Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմում կրած ծանր պարտությունից հետո Հայաստանին գործնականում ոչ մի լծակ չի մնացել ներկա իրավիճակի վրա ազդելու համար։ Տարիներ շարունակ Երևանում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պահանջներից հետո, այժմ փորձում են պարզապես երաշխավորել ղարաբաղցիների իրավունքների պահպանումն ու անվտանգությունը։ Սակայն նույնիսկ այդ խոսակցությունները Բաքվում զայրույթ են առաջացնում։ Նրանք վստահորեն հայտարարում են, որ Ղարաբաղի խնդիրը լուծված է, նման խնդիր այլևս չկա, ինչը նշանակում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարիքը չկա։ Ավելին, Բաքվում վերացվել է անգամ Լեռնային Ղարաբաղ աշխարհագրական հասկացությունը։

Հայաստանն ինքն է հիմա մահացու վտանգի տակ: Թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ բանակցությունների ֆոնին ադրբեջանական զինուժը փաստացի օկուպացրել է հենց Հայաստանի տարածքի մի մասը և մոտեցել առողջարանային Ջերմուկ քաղաքին և Սևանա լճի ափին։ ՀԱՊԿ-ում իրավիճակի կարգավորման հարցում Երևանի օգնության կոչը հանգեցրել է «խորը մտահոգության» արտահայտման և կազմակերպության երկու կողմերին ուղղված «զսպվածության» անիմաստ կոչերին։ Երևանում սկսել են խոսել ՀԱՊԿ-ի լիակատար մեռելածնության ու անարժեքության մասին, նաև կոչեր են հնչել անհապաղ լքել այդ կազմակերպությունը։  Իհարկե, Հայաստանի իշխանությունները ծավալվող իրադարձությունների ֆոնին հանկարծակի շարժումներ չեն անի, բայց նստվածքը դեռ երկար կմնա։ Փաստացի ոչնչի չեն հանգեցրել նաև Երևանի օգնություն ցուցաբերելու կոչերը ռազմաքաղաքական գործընկեր Ռուսաստանին։ Միջազգային պատժամիջոցների ծանրության տակ մաշված և Ուկրաինայում լուրջ խնդիրներով զբաղված Մոսկվան պարզապես լռում է և այստեղից կրկին կոչեր են հնչում իրավիճակը կարգավորել դիվանագիտական ​​ճանապարհով։ Պարզվել է, որ եթե Ադրբեջանին լիովին աջակցում է իր ռազմավարական դաշնակից Թուրքիան, ապա Հայաստանին փաստացի Մոսկվայում չեն աջակցում։ Անհնար է չհասկանալ, որ այդ ֆոնին ԱՄՆ-ն ու ԵՄ–ն ակտիվ են լինելու, և դա պայմանավորված, իհարկե, տարածաշրջանում սեփական շահերով։ Արդյո՞ք իրադարձությունների նման զարգացումը ձեռնտու է Մոսկվային աշխարհաքաղաքական տեսանկյունից, ցույց կտա ժամանակը։ Վերջին շրջանում աշխարհում և հատկապես կովկասյան տարածաշրջանում ամեն ինչ շատ արագ է ընթանում։

Իսկ այդ ընթացքում արդիականացվում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցը կամ ըստ Ադրբեջանի առաջարկած քարտեզների, կամ Հայաստանի տրամադրության տակ գտնվող քարտեզներով, կամ էլ ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզներով, որոնք Մոսկվան է առաջարկում օգտագործել։ Մի բան պարզ չէ. ինչպե՞ս են իրականացվելու այդ աշխատանքները, եթե Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Ջերմուկի մոտ, շտապում են դեպի Սևանա լիճ և, կարծես թե, չեն պատրաստվում լքել Հայաստանի տարածքը։ Ավելին, Բաքվում չեն հոգնում կրկնել, որ «Զանգեզուրը, Սևանը և Երևանը Ադրբեջանի պատմական հողերն են», և վաղ թե ուշ իրենք կլինեն այնտեղ։ Դժվար է մոռանալ նաև Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե իբր եկել են, տեսել են, որ սահմանը բաց է՝ խորացել են։ Զավեշտն այն է, որ այդ կերպ նրանք կարող են գնալ ու կանգնել Երևանի մոտակայքում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԳեղարքունիքում ամուսինը հարվшծներ է հասցրել հղի կնոջը, վերջինը դուրս է նետվել մեքենայից և մահացել. նախաքննությունն ավարտվել էԵղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյունՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն էՄերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՈւշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա ԷրիկըՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվիԵկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից. Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասինԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր
Ամենադիտված