Իսրայելի պաշտպանության նախարարը կայցելի Անկարա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը կայցելի Անկարա։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը, գրում է Jpost-ը։
Այցի շրջանակում նախատեսված է նրա հանդիպումը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այցը Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ անվտանգության ոլորտում նորացված համագործակցության մի մասն է։