«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված մտավախություններն ու մտահոգություններն անհիմն են. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ««Զանգեզուրի միջանցքի» հետ կապված մտավախություններն ու մտահոգություններն անհիմն են»:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ջաբրայիլում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ անհատական հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում, հայտնում է ԱՊԱ-ն։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Ադրբեջանը վստահորեն շարունակում է իր ուղին. ««Զանգեզուրի միջանցքը» զարգացման և ներդրումային հնարավորություններ կբացի Միջին միջանցքի բոլոր երկրների համար»: