Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանցագործ աշխարհի ժարգոնի առաջացման պատմությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Blognews.am-ը գրում է.

Այս տարվա խորհրդանիշը, ըստ Արևելյան հորոսկոպի, համարվում է աքաղաղը (петух): Քրեական ժարգոնից հասկացողներն արդեն սկսել են սրամիտ կատակներ անել այդ առթիվ, քանզի հանցագործ աշխարհում петух են կոչում ամենաստորին շերտի կալանավորներին:

Գողական գաղտանլեզուն միշտ հետաքրքրություն է առաջացրել հասարակության լայն շրջանակների մոտ: Եվ դա հասկանալի է, քանի որ այն բավական յուրահատուկ արտահայտչամիջոց է, խորհրդավոր բարբառ: Այդ լեզվից մի շարք հայտնի փոխառությունների մասին պատմում է բանտային կյանքի հետազոտող, գրող, Ֆիմա Ժիգանեց կեղծանվամբ հայտնի Ալեքսանդր Սիդորովը:

Ազատազրկման վայրերում «козел» և «петух» որակումները սարսափելի վիրավորական են համարվում: «Козел»-ի հետ ամեն բան պարզ է․ դա գարշահոտ կենդանի է, որը նաև եղջյուրներ ունի, և դրա նմանները բանտարկյալների շրջանում միշտ ամոթալի երևույթների հետ են ասոցացվում: Սկզբում «козел» էին կոչում պասիվ միասեռականներին, իսկ նախորդ դարի 60-70-ականներին՝ գաղութի ադմինիստրացիայի օգնականներին: Իսկ ինչո՞ւ «петух»: Ֆոլկլյորում դա բավական դրական կենդանի է: Օրինակ «գործ տվողներին» անվանում են «հավ»: Դա հասկանալի է: Բայց որ մեղքի համար է աքլորն արժանացել այդքան վիրավորական արտահայտության բախտին: Պարզվում է, որ պասիվ միասեռականներին ազատազրկման վայրերում այդպես վաղուց են անվանում, չնայած, «ԳՈՒԼԱԳ»-ի ժամանակ նրանց նաև «певень» կամ «пивень» էի կոչում, որը «петух»-ի հոմանիշներից է: Ի դեպ, այսօր որպես «петух»-ի հոմանիշ բանտերում օգտագործում են նաև «պինչ» տերմինը, որն առաջացել է պինչեր ցեղատեսակի շան անվանումից: 

Ալեքսանդր Սիդորովի խոսքերով՝ բանտային ժարգոնը յուրատեսակ բառերի հավաքածու է, որում կան բոլոր հնարավոր փոխառությունները: Խորհրդային իշխանության գալով ազատազրկման վայրերում հայտնվեցին և՛ ինտելիգենտները, և՛ սպիտակ սպաները, և՛ վաճառականներ, և՛ հոգևորականներն ու հասարակ գյուղացիները: Եվ յուրաքանչյուր սոցիալական շերտ իր ներդրումն ունեցավ այդ բառապաշարի զարգացման գործում, որում ներառվեցին և՛ պրոֆեսիոնալ տերմիններ, և՛ անսովոր փոխաբերություններ

Օրինակ՝ «толкать порожняк» արտահայտությունն առաջացել է հանքափորներից և նշանակում է դատարկ խոսակցություն վարել: Порожняк-ը հենց դատարկ, չբեռնված վագոն է, որն օգտագործվում է հանքերում: Մյուս օրինակը․ «волына», որը նշանակում է ատրճանակ: Դա կազակական բառ է, որը նշանակում է զենքի համար նախատեսված գոտի:

«Жиган»-ը դա որոշակի տարածաշրջանին հատուկ բարբառային բառ է: Դրա արմատը «жиг» և «жег»-ն են, որոնք իմաստային առումով նշանակում են այրել, վառել, այրվածքի նմանվող տպավորություն թողնել: Ի սկզբանե «жиган»-նն ասոցացվում էր կրակի հետ: Այդպես էին կոչում հնոցպաններին, օղի թորողներին, և ընդհանրապես մարդկանց, ովքեր ինչ որ չափով մրոտված էին: Հետո սկսեցին այդպես կոչել խաբեբաներին, հմուտ խարդախներին: Ցարական Ռուսաստանի քրեական աշխարհում ժիգաններին հարգում էին, նրանք տեղի բարձրագույն կաստայի մասնիկն էին համարվում:

Սիդորովի խոսքերով՝ ժարգոնային բառերը երբեմն վերցվում են օտար լեզուներից: Օրինակ՝ «халява» բառն առաջացել է լեհ կալանավորներից: Լեհական այդպիսի ասացվածք կա․ «Видно пана по халяве»: «Халява»-ն, դա ճոքավոր կոշիկի սրունքը գրկող հատվածն է: Խարդախները հատուկ լայն սրունքով ճթքավոր կոիկներ էին կարել տալիս իրենց համար, և դրանցով շրջում շուկաներում: Մինչ հանցակիցը շեղում էր վաճառողին, գողը գաղտնի կերպով մթերքը լցնում էր կոշիկի մեջ, այլ կերպ ասած՝ скидывал на халяву: Հնարավոր է հենց այդտեղից էլ առաջացել է ժարգոնային այդ բառի ժամանակակից նշանակությունը՝ անվճար, նվիրած:

«Фраер» (Freier)-ը գերմաներեն է և նշանակում է փեսացու: Ցարական Ռուսաստանում խաբեբաներն այդպես էին կոչում այն հեղինակավոր մարդկանց, չինովնիկներին, ովքեր հաճախակի օգտվում էին մարմնավաճառների ծառայություններից: Ֆրայերները հեշտությամբ կարող էին դառնալ խարդաների սխեմայի զոհը: Դա կարող էր լինել հետևյալ կերպ․ մարմնավաճառուհու հետ նույն սենյակում գտնվելու պահին, «գործի» ամենապատասխանատու ժամանակ կարող էր սենյակ մտնել այդ աղջկա․․․ ամուսինը: Ի դեպ՝ օրինական ամուսինը: Նա իր համախոհ-մարմնավաճառուհու հետ միանգամից աղմուկ է բարձրացնում: Ֆրայերը, որպեսզի զերծ մնա խայտառակվելուց և փրկի հեղինակությունը, խաբեբաներին էր տալիս իր մոտ եղած ողջ գումարն ու ծլկում էր այդտեղից՝ չստուգելով անգամ եղածի իսկությունը:

Հետաքրքրական է, որ նման խարդախության մեջ ներգրավված կնոջն անվանում էին «хиписницей» կամ «хипишницей» (հայերեն՝ խիպիշ): Այդպես եբրայերեն կոչվում է այն հովանոցը, որի տակ, հրեական հարսանիքի ժամանակ, կանգնում են հարսն ու փեսան: 

ժամանակի ընթացքում սկսեցին ֆրայեր կոչել ոչ միայն խիպիշի զոհերին ու հասարակաց տների այցելուներին, այլև տարատեսակ անհաջողակներին: «ԳՈՒԼԱԳ»-ում ֆրայերը սովորական քաղբանտարկյալն է, ինտելիգենտը: Գաղութի բնակիչները նրանց արհամարում էին: Իսկ ահա 1960-80 ականների քաղբանտարկյալներին ու այլախոհներին կալանավորները հարգում էին համոզմունքների և անկոտրուն կամքի համար: Դրան նպաստում էր նաև քրեական տարրերի շրջանակներում հակակոմունիստական տրամադրությունները: Իսկ «фраер» այլևս չէր նշանակում «հարիֆ» կամ «լոխ», ինչպես առաջ էր: Այսօր արդեն ֆրայերները դարձել են գողերի, նրանց ջատագովների, քրեական կյանքը սիրողների մի տեսակ:

 

Օրենքով գողերը սեփական բառապաշարն ունեն: Նախկինում նրանց կամ թագադրում էին կամ մկրտում՝ կախված նրանց դավանած կրոնից: Օրինակ Դեդ Հասանը եզդի էր, այդ պատճառով նրան ոչ թե մկտրել էին, այլ թագադրել: Այսօր արդեն այլ կերպ են վարվում: Որոշվել է, որ չպետք է տարանջատել մկրտությունը՝ թագադրումից: Այժմ ընդունված է ասել, որ այդ մարդու վերաբերյալ «հարցերը լուծվել են», այսինքն օրենքով գող են դարձրել: Ահա այսպիսի հետաքրքիր տերմինաբանություն:

Եվս մեկ հետաքրքիր նկատառում․ ավանդույթի համաձայն՝ օրենքով գողը պարտավոր է որտեղ էլ որ լինի, դրական պատասխան տա այն հարցին, թե ինքը համարվո՞ւմ է օրենքով գող: Դա վերաբերվում է ընդհուպ մինչև ոստիկանանական բաժանմունքում գտնվելուն: Այդպիսով հանցագործը փաստացի հաստատում է, որ ղեկավարում է կազմակերպված հանցավոր խումբը:

Ընդհանրապես օրենքով գողերը պահպանում են ավանդույթները, բայց փորձը ցույց է տալիս, որ վերջին շրջանում դա նրանց միայն վնասում է: Ի՞նչ անել այդպիսի իրավիճակում: Շաքրո Մոլոդոյն օրինակ, կտրականապես հրաժարվեց տեսախցիկների առաջ շփվել իրավապահ մարմինների հետ: Իսկ որոշ գողեր այլ կերպ են վարվում․ սադրիչ հարցերին նրանք պատասխանում են․ «Ես մերոնց մոտ եմ»: Դա նշանակում է ես իմ մարդկանց մոտ եմ, գողերի մոտ: Ով թեմայի մեջ է, հասկանում է: Իսկ կողմնակի մարդիկ ընդհանրապես կարող են չհասկանալ այդ խոսքը:

Տեսակետ կա, որ ռուսական քրեական ժարգոնը շատ փոխառություններ ունի եբրայերենից: Այն հիմնականում տարածվել է Օդեսայից: Երկու գլխավոր գողական կենտրոնները եղել են Օդեսան և Ռոստովը: Իրականում այդ երկու քաղաքներն էլ ընդգծվավ հրեական բնակչություն ունեին: Ռոստովում ավելի շատ հրեա կար, քան Մինսկում ու Կիևում: Այստեղից էլ ժարգոնային խոսքի մեջ տարածվել է եբրայական փոխառությունները, չնայած դրանք հարմարեցվել են ռուսերենին: 

Սիդորովը նշում է նաև, որ կապված երբայերենից արված փոխառությունների հետ, մեծ են շփոթեցնող բառերը: Օրինակ․ շատ մասնագետներ կարծում են, որ «параша» բառը, այսինքն խցի արտաքնոց բնութագրող բառը, եկել է հենց եբրայերենից: Բայց ամեն ինչ շատ ավելի պարզ է․ հոկտեմբերի 27-ին նշվում է սլավոնացիների «Параскева Грязниха» կոչվող տոնը: Աշուն, ցեխ, անձրև: Праскева-ն դա նույն Прасковья անունն է, փաղաքշական՝ Параша: Հենց այդ տոնի ժամանակ առկա ցեխի ու կեղտոտության պատճառով էլ խցի արտաթորանքի համար նախտեսված դույլը կամ տարան կոչում են «параша»: Արդյունքում առաջացել են այնպիսի արտահայտություններ, ինչպիսին են «нести парашу», «да это параша!»: Եբրայերենում «параша» բառը (շեշտը վերջին վանկի վրա), նշանակում է ղեկավարում, ուղղորդում: Դա ամենևին կապ չունի ռուսական ժարգոնում օգտագործով բառի իմաստի հետ: 

Նույնը վերաբերում է նաև ботать по фене բառակապակցությանը: Այն նշանակում է «խոսել գողական ժարգոնով»: Դրանում հրեական արմատներ են փնտրում, բայց պետք էր այլ ուղղությամբ նայել: Հնում կովերի պարանոցից զանգ էին կախում, որը կոչվում էր ботало: Հենց այդտեղից էլ առաջացել է ботать՝ խոսել (զնգզնգալ) ժարգոնային բառը:

Քրեական տերմինաբանության մեջ շատ բառեր եկել են Արևելքից: Դրանցից մեկն էլ «шмонать» բառն է: Դրա արմատը թյուրքական «աշմալաշ»՝ խուզարկել, թալանել, թափ տալ բառն է: Իսկ «ашманать» բառը հանդիպում է Վսեվոլոդ Կրեստովսկու՝ «Պետերբուրգյան հետնախորշեր» վեպում: Հետո արդեն դրանից առաջացել է այնպիսի հայտնի բառեր, ինչպիսիեք են «шмонать» և «шмон» (շմոն):

 
 
 
 
 
Կուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն. Լիլիթ Գալստյան Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսություն Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կալուա լիկյորՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի «Ռուսական գազը դարձել է Հայաստանի «աքիլլեսյան գարշապարը». Ի՞նչը կփոխվի ԵՄ-ին Երևանի մերձեցմանը զուգընթաց»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 23-ին «Երեք մայրուղի կարող են կապել Վրաստանն ու Ռուսաստանը» Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 23-ի 08։00-ի դրությամբ Կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 23)Ջուր չի լինի. հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ» Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս. «Հրապարակ» Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներ
Ամենադիտված