Վրացի մաքսավորները Հայաստանից խավիար են խոտանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրացի մաքսավորները Հայաստանից 200 կգ խավիար են խոտանել, հաղորդում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
Բեռով մեքենան մաքսային ընթացակարգեր է անցել Սադախլոյի անցակետում։ Բուսասանիտարական և անասնաբուժական սահմանային հսկողության աշխատակիցները ջերմաստիճանի ռեժիմի խախտումներ են հայտնաբերել, գրում է «Նովոստի-Գրուզիան»։
«Վրաստանի կառավարության թիվ 463 որոշման համաձայն՝ նշված բեռը ենթակա է վերադարձման»,-հայտնում են գերատեսչությունից։