Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտագաղթած ակտիվիստներ, խաբված առևտրականներ. ում է «քցել» հեղափոխական Փաշինյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սյսօր կառավարության շենքի առջև հերթական բողոքի ակցիան էր, իրականացնողներն էլ՝ Փեթակ առևտրի կենտրոնի աշխատակիցները, որոնք այսօրվանից փաստացի գործազուրկ են դարձել: Այդ նույն Փեթակի աշխատակիցները 2018-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ կանգնել էին Նիկոլ Փաշինյանի կողքին` փողոցներ փակելով և ամեն կերպ վերջինիս աջակցելով: Առևտրականներից հետ չէին մնում նաև տաքսիստները, ովքեր նույնպես սեփական մեքենաներով ճանապարհներ էին փակում: Ստացվում է` այսօր առևտրականները գործազուրկ են դարձել, իսկ տաքսիստների լիցենզավորման գործընթացը հանգեցնելու է նաև վերջիններիս օրվա հացը վաստակելու հնարավորության շեշտակի նվազեցմանը:

Հեղափոխության օրերին համացանցում և կայքերի առաջին էջերում հայտնվող հայտնի ակտվիստների կյանքում էական փոփոխություններ են տեղի ունեցել:

Իշխանափոխության օրերին արագաչափ սարքից իր ներքնազգեստը կախելով հայտնի դարձած, այնուհետև Սփյուռքի նախարարությունում պաշտոն ստացած և այն ժամանակ Նիկոլ Փաշինյանի ջատագով Անուշ Լալայանը լքել է Հայաստանը և բնակություն հաստատել Նիդերլանդներում: Ոչ վաղ անցյալում «Մերժիրսերժին» և «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնությունների անդամ Լալայանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսուհետ ապրելու է Ամստերդամում:

Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո Լալայանը հանդես էր գալիս հակաիշխանական գրառումներով` քննադատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին: «Կարող եք Նիկոլին, նախընտրական տեքստերը գրելուց առաջ, ուղղակի հիշեցնել, որ 3 տարի պետության ղեկին ոչ ես եմ եղել, ոչ Դոնլդ Դակը, ոչ Միկի Մկնիկը, ոչ էլ առավել ևս Դորիս ձկնիկը: Նա է իր սեփական ուժերով մսխել հեղափոխությունը, նա է տանուլ տվել պատերազմը, նա է իր թեթև ձեռքով Քոչարյանին բերել դարձրել իր համար առաջին հակառակորդ՝ չեզոքացնելով այլ հավանական ուժերի գոյությունը»,- նման գրառում էր կատարել նա՝ կից դնելով «վստահություն մսխողը» հեշթեգը։ 

2018 թվականի «թավշյա հեղափոխության» օրերին Անի Հակոբջանյանը ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող էր: Նա հիշվեց այդ պայքարում ոչ միայն իր ակտիվ մասնակցությամբ, այլեւ՝ յուրահատուկ ոճով. նա հեղափոխության հայտնի մեծ «բանտիկով» աղջիկն էր:

Հեղափոխության օրերին իր ակտիվությամբ աչքի ընկած, այնուհետև պետական պաշտոն զբաղեցրած Գևորգ Աճեմյանը նույնպես հեռացել է ՔՊ-ից և սկսել է քննադատել Փաշինյանի վարած քաղաքականությունը` հեղափոխությունը անվանելով ֆեյք:

Antifake.am-ը գրել էր, որ կառավարության շենքի դիմաց ամիսներ առաջ ակցիա իրականացնողներից Էդգար Բաբայանը իր նորածին դստերը Նիկոլ Փաշինյանի պատվին անվանել է  Ռուզաննա Նիկոլ։ Էդգար Բաբայանը, 15 տարուց ավելի Մոսկվայում բնակվելով, հայրենիք է վերադարձել ապրիլ-մայիսյան հայտնի իրադարձությունների ֆոնին։ Չնայած Փաշինյանին շարունակաբար գովաբանելուն և նրա ընդդիմախոսներին հայհոյելուն՝ Էդգար Բաբայանը վերջին շրջանում նաև նկատել է վարչապետի «թերությունները» և որոշ ծաղրական հրապարակումներ արել։

Ինչպես տեսնում ենք՝ հեղափոխության օրերին թավիշ քարոզող և նախկիններին մերժող ակտիվիստների մոտ լուրջ փոփոխություններ են նկատվում: Այս մարդիկ 2018-ին համարվում էին հեղափոխության դեմքերը, նրանց մասին էին խոսում և գրում բոլոր լրատվամիջոցները, իսկ այսօր վերջիններս հրապարակավ հայտարարում են, որ չորս տարի առաջ սխալվել են և քննադատում են այն անձին, որի կողքին 2018-ին բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ մերժելով Սերժին...

2026–ի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն է ստացել 14 770 անձ, որից 8676–ը՝ Արցախից տեղահանվածներ Փորձագետ․ Հայաստանի տնտեսությանը ռուսական շուկայի կորստի պատճառով հասցվող լուրջ հարվածներն անխուսափելի են Ստորագրեցինք «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը. Պապոյան ԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա «Աբովյան» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել Հիվանդ երեխա է, իրեն չկարողացավ կառավարել. կինը մանրամասներ պատմեց Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Իսպանիայում գրանցվել է շոգի պատճառով մաhվան թվերի ռեկորդային ցուցանիշ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Լիմոնչելլո լիկյորՓաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԲիշքեկում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Երկրաշարժ՝ Վրաստանում. զգացվել է նաև Հայաստանում Եբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Հայաստան-Հնդկաստան բարեկամությունը միշտ ամուր է եղել. Բիշքեկում հանդիպել են Փաշինյան ու Հնդկաստանի վարչապետը Ղրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից Սերյոժա Պետրոսյանն է կյանքից հեռացել Ռոբերտ Քոչարյանին չեզոքացրեցին, քանի որ առջևում Տիգրանաշենի ու Սահմանադրության հարցերը կան․ Աննա Գրիգորյան Կասեցվել է «Էմտա Գրուպ»-ին պատկանող տոմատի մածուկի արտադրամասի արտադրական գործունեությունը Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով Վաղարշապատում կինը կյանքից զրկել է 43-ամյա տղամարդուն․ ի՞նչ է եղել Այլևս դաշնակից չէ. Հայաստանը «վերափոխում» է հարաբերությունները Ռուսաստանի հետՍրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք սկսեն թուրքերեն սովորել. Ռոբերտ Քոչարյան ԱՄՆ-ը hարվածել է Իրանի Լարակ կղզու երկու hրթիռային կայանքին. Axios Հայկական բանակը գրավել է Կուբատլու քաղաքը. պատմության այս օրը (օգոստոս 31) Իրանը hրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի և Հորդանանում տեղակայված ԱՄՆ բազաների ուղղությամբ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Toyota Alphard»-ը և բեռնատարը․ կա 1 զnh, 4 տուժած Բաքվի բռնшպետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթnւմը․ Ոսկանյան Բյուրեղավանում մարդկանց թnւնավորումը հերիք չէր, հիմա էլ անգամ 6 ժամ ջուր չեն տալիս․ Արփինե Հովհաննիսյան Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ոչ սթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանшկաhարել և uպшնել է իր հետ բնակվող 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ ոստիկանություն «Ինտերը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Կալյարիին» Ինչպե՞ս կազդի կլիմայի փոփոխությունը Սևանա լճի վրա. իշխանությունների պատասխանը Մադրիդի «Ռեալը» 4։0 հաշվով հաղթել է «Մալագային» ու շարունակում է հաղթարշավը Լա լիգայում Ճամբարակում այրվել է մթերային խանութ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածների նախապատրաստման մասին «Սևանի շուրջը» երկօրյա սիրողական հեծանվային արշավն ավարտվել է «Ինտեր Մայամի»-ն Մեսսիի պոկերի շնորհիվ հաղթանակ է տարել «Մոնրեալի» նկատմամբ Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու սպшնությшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Աշխարհը դադարել է վստահել Նեթանյահուին․ Թուրքիայի ԱԳՆ Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար Վթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Կարկուտ է սպասվում, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով AP. Նիգերում տասնյակ զինվորներ են ձերբակալվել ապստամբության փորձից հետո Հրաշքի սպասումով. «Աստծուն եմ թողել, ուղղակի չգիտեմ՝ մեր երեխաները ե՞րբ են գալու». Անհետ կորած զինծառայողի մայր
Ամենադիտված