Հոլանդը գերազանցել է Ռիվալդոյին և Սուարեսին ՉԼ-ում խփած գոլերի քանակով
ՍՊՈՐՏՉեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել է «Կոպենհագենին»։ Առաջին կեսցի հետո տանտերերը հաղթում են 3։0 հաշվով, գրում է armsport.am-ը։
Մանչեսթերյան թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել Էրլինգ Հոլանդը։
Այժմ Հոլանդը Չեմպիոնների լիգայում անցկացրած խաղերում խփել է 28 գոլ և շրջանցել է 27-ական գոլ խփած Ռիվալդոյին և Լուիս Սուարեսին։
Նորվեգացի ռմբարկուն ՉԼ-ում խփած գոլերի քանակով հավասարվել է Ռայան Գիգսին և Ժան Պյեռ Պապենին։