Պուտինը չի պլանավորում դիմել ռուսաստանցիներին. Պեսկով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյսօրվա դրությամբ ոչ մի ուղերձ Ռուսաստանի բնակիչներին նախագահը չի պլանավորում: Այդ մասին հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ո՛չ, դա այդպես չէ: Դրանք ֆեյքեր են»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել են, որ Վլադիմիր Պուտինը պլանավորում է հանդես գալ հերթական ուղերձով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: