Արամ Ոսկանյանը հեռանում է «Արարատ»-ից
ՍՊՈՐՏԱրամ Ոսկանյանը, որը զբաղեցնում էր Երևանի «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնը, հեռանում է ակումբից սեփական դիմումի համաձայն:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Արամ Ոսկանյանն այս տարվա հունիսին էր միացել էր «Արարատին»։ Նրա գլխավորությամբ թիմը մասնակցեց Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին, ինչպես նաև 9 հանդիպում անցկացրեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում։ Արամ Ոսկանյանի հետ միասին հեռանում են նաև նրա մարզչական շտաբի անդամներ Մանուկ Սարգսյանը, Հայկ Ոսկանյանը և Տիգրան Ասլանյանը:
Ակումբը շնորհակալություն է հայտնել Արամ Ոսկանյանին և իր մարզչական շտաբին կատարած աշխատանքի համար և հաջողություններ է մաղթել հետագա կարիերայում: