Մահացել է Gangsta's Paradise հիթի կատարող ռեփեր Քուլիոն
ՄՇԱԿՈՒՅԹ59 տարեկանում մահացել է ամերիկացի ռեփեր Քուլիոն (իսկական անունը՝ Արթիս Լեոն Այվի կրտսեր)։ Այդ մասին լրատվամիջոցներին, այդ թվում՝ CNN-ին ասել է նրա մենեջեր Ջարես Փոուզին:
Փոուզիի խոսքով՝ երաժիշտը մահացել է Լոս Անջելեսում ընկերոջ տանը։ Մահվան պաշտոնական պատճառը հայտնի չէ։ Բժիշկները կասկածում են, որ Քուլիոյի սիրտը կանգ է առել, ասել է մենեջերը։
Քուլիոն առավել հայտնի է 1995 թվականի համանուն ալբոմից Gangsta's Paradise թրեքով, որը համարվում է գանգստերական ռեփի դասական դարձած ստեղծագործություններից մեկը: Երգը հայտնվել է դերասանուհի Միշել Փֆայֆերի հետ Dangerous Minds ֆիլմի սաունդթրեքում և ճանաչվել 1995 թվականի ամենավաճառվող սինգլը Միացյալ Նահանգներում, իսկ Քուլիոն արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ լավագույն ռեփ սոլո կատարման համար։