Սիրիայում ռուսական ավիահարվածի հետևանքով սպանվել է 45 ահաբեկիչ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի Իդլիբ նահանգում ռուսական ավիահարվածի հետևանքով սպանվել է «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման 45 անդամ, հայտնում է Mehr գործակալությունը:
Սեպտեմբերի 17-ին Ռուսաստանի օդատիեզերական ուժերը խմբակային ավիահարված են հասցրել Իդլիբ նահանգի Շեյխ Յուսեֆ շրջանում գտնվող «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման բազայի ուղղությամբ։
Սպանված ահաբեկիչներն անմիջական մասնակցություն են ունեցել սիրիացի զինվորների և խաղաղ բնակիչների վրա հարձակումներին, ինչպես նաև դիվերսիոն և ահաբեկչական գործողությունների նախապատրաստմանը Իդլիբում, ասել է ՌԴ ՊՆ Հակառակորդների հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Եգորովը։
Ավելին, ահաբեկչական խմբավորման զինյալները մեկ օրում հինգ հրետանային հարձակում են իրականացրել Սիրիայի Իդլիբի դեէսկալացիայի գոտում, նշել է Եգորովը։