Մահացել է «Մթնշաղի գոտի» ֆիլմի դերասան Մարկ Միլլերը
ՄՇԱԿՈՒՅԹ97 տարեկանում մահացել է դերասան Մարկ Միլլերը։ Այս մասին հայտնում է New York Post-ը։
Միլլերը մահացել է Կալիֆորնիայում։ Արտիստի մահը հաստատել է նրա դուստրը՝ Պենելոպա Էն Միլլերը։
Բացի «Մեր կյանքի օրերը» կուլտային եւ «Մթնշաղի գոտի» սերիալներում նկարահանվելուց, Միլլերը 1965-1967 թվականներին նկարահանվել է NBC հեռուստաալիքի «Խնդրում եմ մի կերեք մարգարտածաղիկներ» սիթքոմում: Նա նկարահանվել է 80-ականների այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Սուրբ Ծննդյան լեռը» եւ «Սավաննայի ժպիտները»:
Դերասանը նաեւ գրել է 1995 թվականին նկարահանված «Զբոսանք ամպերի մեջ» ռոմանտիկ ֆիլմի սցենարը՝ Կիանու Ռիվզի մասնակցությամբ։ Միլլերը երկու անգամ ամուսնացել է եւ երկու անգամ ամուսնալուծվել։ Նա ունի չորս երեխա եւ վեց թոռ։