Չինաստանը պատրաստ է աշխատել Իրանի հետ՝ զարգացող երկրների ընդհանուր շահերը պաշտպանելու համար. Սի Ծինփին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հանդիպել և բանակցություններ է վարել չինացի գործընկեր Սի Ծինփինի հետ, հայտնում է Mehr գործակալությունը։
Չինաստանը շնորհավորել է Իրանին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) լիիրավ անդամակցության կապակցությամբ՝ ընդգծելով, որ պատրաստ է ամրապնդել համագործակցությունը ՇՀԿ շրջանակում: Այս մասին հանդիպման ժամանակ ասել է Չինաստանի ղեկավարը։
Սին ընդգծել է, որ Չինաստանն աջակցում է Իրանին իր ազգային ինքնիշխանությունն ու ազգային արժանապատվությունը պաշտպանելու հարցում և պատրաստ է աշխատել Իրանի հետ՝ ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը պահպանելու և զարգացող երկրների ընդհանուր շահերը պաշտպանելու համար։