Իրանը ՇՀԿ-ին միանալու հուշագիր է ստորագրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակում պարտավորությունների հուշագիր է ստորագրել: Փաստաթուղթը երկրի համար ճանապարհ է բացում կազմակերպությանն անդամակցելու համար, գրում է kommersant.ru-ն։
Ուզբեկստանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ հուշագիրը ստորագրել են Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինգը։
Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովին, որը տեղի է ունենում սեպտեմբերի 15-ից 16-ը, ներկա է Իրանի նախագահ Էրբահիմ Ռայիսին։ Հաղորդվել է, որ Իրանի հետ մեկտեղ կազմակերպությանը միանալու մտադրություն ունի նաև Բելառուսը։