Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետը բացատրել է Երևանի և Բաքվի միջև հակամարտության սրումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Vz.ru-ն գրում է, որ «Բաքուն փորձարկում է տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու հնարավորությունը, ինչպես նաև ուսումնասիրում է Երևանի ու Մոսկվայի արձագանքը, որպեսզի փորձի առաջ մղել իր շահերը և իր օգտին լուծել հարևանի հետ հակամարտությունը։ Միևնույն ժամանակ, չպետք է ակնկալել ներկայիս սրացման ռազմական լուծում, կողմերը կրկին կդիմեն դիվանագիտությանը»,- «Vz.ru»-ին ասել է Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի գլխավոր տնօրեն, քաղաքագետ Անդրեյ Կորտունովը` մեկնաբանելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության սրումը։

«Այն իրավիճակում, որն այսօր ստեղծվել է Ադրբեջանի և Հայաստանի սահմանին, չէր կարելի բացառել, որ վաղ թե ուշ սրացում տեղի կունենա։ Կողմերի դիրքորոշումները խիստ տարբերվում են, և մինչ այժմ հնարավոր չի եղել իրավիճակը կարգավորել որևէ կերպ։ Բաքվի և Երևանի միջև հակասությունների մեծ մասը չեն լուծվել խորհրդային ժամանակներից,- ասել է զրուցակիցը,- օրինակ, սահմանների սահմանազատումը հիմնված է հին խորհրդային քարտեզների վրա։ Այստեղ կողմերից յուրաքանչյուրն ունի իր նարատիվը, որը հարիր չէ հակամարտության մյուս կողմին։ Բացի այդ, հնարավոր չէ համաձայնության գալ Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եթե ​​այդ հարցն իրականում արդեն փակված է Ադրբեջանի համար, ապա Հայաստանը պնդում է տարածքի հատուկ կարգավիճակը և նույնիսկ նրա բնակիչների ինքնորոշումը, ինչպես նաև եռանդով փորձում է պահպանել այնտեղի հայ համայնքը»։

«Ադրբեջանը, ըստ երևույթին, հաշվի առնելով արտաքին իրավիճակը, փորձարկում է իր դիրքերն ամրապնդելու հնարավորությունները, և այդ պատճառով բարդ մարտահրավերներ են առաջանում ռուս խաղաղապահների համար։ Բայց հազիվ թե որևէ մեկը ցանկանա կռվել Ռուսաստանի հետ։ Դժվար է պատկերացնել ուղիղ բախումներ մեր խաղաղապահների և ադրբեջանական բանակի միջև։ Դա պետք չէ ո՛չ Մոսկվային, ո՛չ Բաքվին։ Կարծում եմ ամեն ինչ նորից կհանգեցնի դիվանագիտական, եթե ոչ վերջնական, ապա գոնե ժամանակավոր լուծումներ գտնելու փորձերին։ Ըստ ամենայնի, այս փուլում Ռուսաստանը կձգտի պահպանել ստատուս քվոն»,- պարզաբանել է քաղաքագետը,- ռուս խաղաղապահների մանդատը տրվել է հինգ տարով, այժմ ավարտվում է միայն երկրորդ տարին։ Դեռ ժամանակ կա։ Ռուսաստանը չի շտապի իրավիճակի քաղաքական կարգավորման հետ կապված նոր նախաձեռնություններով հանդես գալ, քանի որ դա շատ բարդ խնդիր է, և, հնարավոր է, իրավիճակը դեռ լիովին հասունացած չէ դրա համար»։

«Սահմանային միջադեպերը եղել են և կշարունակվեն, բայց դժվար թե դրանք վերաճեն այն մակարդակի հակամարտությունների, որոնք մենք տեսել ենք նախորդ տարվա աշնանը։ Իհարկե, Ադրբեջանը վճռական է իր շահերն առաջ տանելու և իր խնդիրները լուծելու հարցում, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե նա որքան հեռու է պատրաստ գնալ: Իր հերթին, այս հարցի պատասխանը կախված է Ռուսաստանի դիրքորոշումից և նրանից, թե որքան կոշտ կամ հակառակը ռուս խաղաղապահները կմոտենան տարածաշրջանում ծագող խնդիրների լուծմանը։ Հասկանալի է, որ Ադրբեջանն իր գործողություններով փորձարկում է ոչ միայն Հայաստանին, այլ նաև Ռուսաստանին։ Եվ Ռուսաստանի պատասխանն է, որ կորոշի այն սահմանները, որոնց շրջանակներում Բաքուն կկարողանա գործել»,- եզրափակել է Կորտունովը:


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ամուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել«Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին Հայտնի են «Յունիսպորտ»-ի մրցակիցները Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում 2026–ի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն է ստացել 14 770 անձ, որից 8676–ը՝ Արցախից տեղահանվածներ Փորձագետ․ Հայաստանի տնտեսությանը ռուսական շուկայի կորստի պատճառով հասցվող լուրջ հարվածներն անխուսափելի են Ստորագրեցինք «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը. Պապոյան ԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա «Աբովյան» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել Հիվանդ երեխա է, իրեն չկարողացավ կառավարել. կինը մանրամասներ պատմեց Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Իսպանիայում գրանցվել է շոգի պատճառով մաhվան թվերի ռեկորդային ցուցանիշ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Լիմոնչելլո լիկյորՓաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԲիշքեկում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Երկրաշարժ՝ Վրաստանում. զգացվել է նաև Հայաստանում Եբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Հայաստան-Հնդկաստան բարեկամությունը միշտ ամուր է եղել. Բիշքեկում հանդիպել են Փաշինյան ու Հնդկաստանի վարչապետը Ղրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից Սերյոժա Պետրոսյանն է կյանքից հեռացել Ռոբերտ Քոչարյանին չեզոքացրեցին, քանի որ առջևում Տիգրանաշենի ու Սահմանադրության հարցերը կան․ Աննա Գրիգորյան Կասեցվել է «Էմտա Գրուպ»-ին պատկանող տոմատի մածուկի արտադրամասի արտադրական գործունեությունը Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով Վաղարշապատում կինը կյանքից զրկել է 43-ամյա տղամարդուն․ ի՞նչ է եղել Այլևս դաշնակից չէ. Հայաստանը «վերափոխում» է հարաբերությունները Ռուսաստանի հետՍրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք սկսեն թուրքերեն սովորել. Ռոբերտ Քոչարյան ԱՄՆ-ը hարվածել է Իրանի Լարակ կղզու երկու hրթիռային կայանքին. Axios Հայկական բանակը գրավել է Կուբատլու քաղաքը. պատմության այս օրը (օգոստոս 31) Իրանը hրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի և Հորդանանում տեղակայված ԱՄՆ բազաների ուղղությամբ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Toyota Alphard»-ը և բեռնատարը․ կա 1 զnh, 4 տուժած Բաքվի բռնшպետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթnւմը․ Ոսկանյան Բյուրեղավանում մարդկանց թnւնավորումը հերիք չէր, հիմա էլ անգամ 6 ժամ ջուր չեն տալիս․ Արփինե Հովհաննիսյան Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ոչ սթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանшկաhարել և uպшնել է իր հետ բնակվող 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ ոստիկանություն «Ինտերը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Կալյարիին» Ինչպե՞ս կազդի կլիմայի փոփոխությունը Սևանա լճի վրա. իշխանությունների պատասխանը Մադրիդի «Ռեալը» 4։0 հաշվով հաղթել է «Մալագային» ու շարունակում է հաղթարշավը Լա լիգայում Ճամբարակում այրվել է մթերային խանութ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածների նախապատրաստման մասին «Սևանի շուրջը» երկօրյա սիրողական հեծանվային արշավն ավարտվել է
Ամենադիտված