ՊԲ պայմանագրային զինծառայող Գեղամ Մանուկյանը շփման գծի վտանգավորության բարձր աստիճան ունեցող հատվածներից մեկում մարտական բարդ խնդիր է լուծել
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՏիգրան Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
ՊԲ պայմանագրային զինծառայող Գեղամ Մանուկյանը շփման գծի վտանգավորության բարձր աստիճան ունեցող հատվածներից մեկում մարտական բարդ խնդիր է լուծել՝ հակադիվերսիոն անվտանգության բարձրացմանն ուղղված կարևոր առաքելություն:
Խնդիրն իրականացվեց, սակայն, ցավոք, Գեղամի կյանքի գնով:
Գեղամ Մանուկյանը գիտակցված գնացել է այդ քայլին, որովհետև իր գործը շատերին էր կյանք տալու:
Պատասխանատվության բարձր զգացում ծառայության նկատմամբ՝ երկրի անվտանգության ապահովման գործում. սա, առանց չափազանցության, հատուկ է միայն հայ սպային: