Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայկական ձախողում» . Փաշինյանը կորցրել է կապը Ղարաբաղի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Svpressa.ru-ն գրում է, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ չկա ավելի դրամատիկ ու ուսանելի բան, քան Ղարաբաղի անկախության համար մղվող պատերազմը։ Հենց այդ փոքր պատերազմից սկսվեց Խորհրդային Միության փլուզումը: Հայերը չհասկացան (կամ հասկացան, բայց ուշադրություն չդարձրին) այն փաստին, որ ստեղծում են ազգամիջյան հակամարտությունների նախադեպ, որը հետո կսկսի բռնկվել ողջ ԽՍՀՄ-ում։ Դա ազգայնականության հետ մեկտեղ Մոլոտովի կոկտեյլ է։ Բոլորը ունեն պատմական դժգոհություններով ու վաղեմի պահանջատիրությամբ կրքեր, և ԼՂՀ-ում Էթնիկական ռումբը պայթեց սարսափելի ուժով խլելով հազարավոր կյանքեր:

Մոսկվան զբաղված էր սեփական խնդիրներով և դանդաղորեն միջամտեց հակամարտությանը։ Թերևս կենտրոնի կողմից դա աղետալի սխալ էր։ Հայերն այն ժամանակ հաղթեցին։ Սպասելի էր. ադրբեջանցիները լիովին անպատրաստ էին այդ պատերազմին։ «Լոլիկի խաղաղ առևտրականները շոկի մեջ էին և չէին հասկանում, թե ի՞նչ պատերազմ է ընկել իրենց գլխին», - այսպես է բնութագրել իրավիճակը քաղաքագետ Մաքսիմ Շևչենկոն։ Ղարաբաղը վերցվեց, և դրա հետ մեկտեղ Ադրբեջանի ևս յոթ շրջաններ, որը հայերն անվանեցին «բուֆերային գոտի»։ Եվ նրանք հանգստացան։ Թվում էր, թե այդ հաղթանակը հավերժական է լինելու։ Նրանք կարծում էին, որ «առևտրականներն» ու «քյաբաբ պատրաստողները» հավերժ հաշտվելու են այդ կորստի հետ։Բայց «քյաբաբ պատրաստողները», պարզվում է, չէին հաշտվել։ Քառորդ դար Հայաստանի և Ադրբեջանի միջև այնպիսի բազմաթիվ բանակցություններ են տարվել Ղարաբաղի կարգավիճակի և բուֆերային գոտու փոփոխության շուրջ, ինչը կգոհացներ երկու կողմերին։ Բայց հայերը ցույց տվեցին բանակցելու լիակատար անկարողություն։ Ինչո՞ւ պետք է նրանք ինչ որ մեկի հետ բանակցեն, եթե  արդեն հաղթել են: Օլիմպիական հանգստությամբ անտեսվեցին անգամ տարածքի կարգավիճակը փոխելու վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերը։

Եվ կրկին պատերազմ: Խիստ ասած ադրբեջանցիներն այլ ելք չունեին։ Եվ նրանք սկսեցին պատրաստվել պատերազմի ավելի քան քառորդ դար։ Իլհամ Ալիևը հասկանում էր, որ Ադրբեջանը միայնակ չի լուծի այդ խնդիրը։ Ստատուս քվոն և «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակը հարմար էր Մոսկվային։ Ուստի Ալիևը հատուկ հարաբերություններ  կառուցեց Էրդողանի հետ։ Նա հիանալի հասկանում էր, որ երկրի նոր «թուրքամետ քաղաքականությունից» հետո և՛ ինքը, և՛ ողջ Ադրբեջանն ինչ որ առումով կկորցնեն և՛ իրենց սուբյեկտիվությունը, և՛ ինքնիշխանությունը։ Բայց սուրբ նպատակին հասնելու համար պետք է նաև ինչ որ բան զոհաբերել։Ալիևն իսկապես կարևոր որոշում կայացրեց իր երկրի համար. թուրքերի հետ և նրանց զգոն հովանավորությամբ նա սկսեց ստեղծել նոր բանակ, իսկ իրականում նոր ազգ։ Նա սկսեց ռազմիկներ դարձնել «լոլիկի վաճառականներին», այլ ելք չկար։ Եվ նրանք դա արեցին։ 2020 թվականի սեպտեմբերին ադրբեջանական բանակը մեկուկես ամսում ջարդուփշուր արեց Ղարաբաղի բանակը։ Հատկանշականն այն է, որ  հակամարտության ողջ ընթացքում հայկական բանակը չլքեց իր զորանոցները։ Գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը երբեք նման հրաման չտվեց, նա անգամ չդիմեց Ռուսաստանին օգնության համար, թեև Հայաստանն ուներ այդ հնարավորությունը որպես ՀԱՊԿ անդամ։ Սա կարող է ունենալ միայն մեկ բացատրություն՝ դրանք անել արգելված էր ամերիկյան դեսպանատան կուրատորների կողմից։«Քաոսի օպերատորների» նպատակը պարզ էր՝ նրանց պետք էր հայկական դիակների սար, տարածաշրջանում ատելության սուբլիմացիա և Հայաստանի վերջնական տարանջատում Ռուսաստանից։ Բայց ինչո՞ւ այդ դեպքում Փաշինյանը գնաց դրան։ Ի՞նչը կաթվածահար արեց նրա կամքը, քաղաքական վճռականությունն ու ողջախոհությունը։ Կարելի էր կրիտիկական պահին կամային որոշում կայացնել, դժոխքի ծոցն ուղարկել քեզ որպես քաղաքական արդյունք ստեղծողներին ու նետվել փրկիչ Ռուսաստանի գիրկը։ Ռուսաստանը սովոր է հայերին փրկել պատմական դժբախտությունից՝ այդ անգամ էլ կփրկեր։ Այս ամենի պատճառը, հավանաբար, մենք երբեք չենք իմանա: Թերևս համակարգողներն ունեն ինչ որ գաղտնի հիպնոսացնող զենք, որը կաթվածահար է անում նրանց «հովանավորների» կամքը։ Մեկուկես ամսվա ընթացքում Կրեմլը մի քանի անգամ առաջարկել է Փաշինյանին նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Նա ամեն անգամ մերժել է։ Եվ ամեն անգամ բանակցությունների սկզբնական պայմաններն ավելի վատն են եղել, քան նախկին առաջարկածը։ Ի վերջո, Ղարաբաղը կորցրեց նույնիսկ Շուշին, որտեղից հնարավոր է  ուղիղ կրակով հարվածել չճանաչված հանրապետության մայրաքաղաքին։ Հետո եղավ նոր զինադադար, նոր պայմանավորվածություններ, որոնք հայկական կողմը բազմիցս խախտել է։ Ի վերջո, հայկական կողմը հրաժարվեց Լաչինի միջանցքով դեպի Ղարաբաղ տանող ճանապարհի իր հատվածը կառուցել, իսկ ադրբեջանական բանակը վերջերս վերահսկողության տակ առավ այն։ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ թելը հայտնվեց Բաքվի ձեռքում դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ադրբեջանցիներն այժմ դարձել են իրավիճակի լիիրավ տերերը:

Այս երկարատև խրոնիկ հակամարտությունում Պուտինը կատարեց ամենադժվար ընտրությունը: Նա Ռուսաստանի համախոհների և այլ դավանանքների ներկայացուցիչների միջև գերադասեց վերջիններին: Հայկական վերնախավն ու հայ հասարակությունն էլ ընտրելով Փաշինյանին (ավելին, անգամ Ղարաբաղում պարտված պատերազմից հետո), կրկին իր անձնական շահերը գերադասեց Ռուսաստանի շահերից, երևիարևմտյան գազարն ավելի գրավիչ է, քան ռուսական երաշխիքները։ Եվ Ռուսաստանն ի վերջո մի կողմ քաշվեց։ Պուտինը չի կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հանրապետության բնակիչները: Ի դեպ, հայերն առաջին քրիստոնյաները չեն, որ մի կողմից այլ կողմ են շրջվում։ Այս ամենն արդեն տեղի է ունեցել պատմության մեջ, և ոչ մեկ անգամ: Նախ դա արել են հույները՝ պառակտում գցելով քրիստոնեության մեջ, հետո լեհերը, մեր ժամանակներում վրացիները, որոնցից հետո էլ Ուկրաինայի իշխանությունները։ Հիմա էլ հայերը, որտեղ երկրի ղեկավարությունը որոշել է նստել երկու աթոռի վրա։ Բայց սովորաբար իշխանությունների նման աճպարարությունը ողբերգությամբ է ավարտվում ողջ ժողովրդի համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն անդրադարձել է 1 տարեկան երեխայի ողբերգական դեպքին Նոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Ռիգայական բալզամ ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս «Միակողմանի խաղ. Փաշինյանը ցինիկաբար Հայաստանի ներքին խնդիրների համար մեղադրել է ԵԱՏՄ-ին»Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից. Իրանի ԱԳՆ խոսնակ Դիեգո Ֆորլանը կգլխավորի Ուրուգվայի ազգային հավաքականը ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Վաղարշյանում նախօրեին հնչած կրակոցների դեպքով ձերբակալված կա «Ճգնաժամի նոր փուլ Հայաստանում»ՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ ԱՄՆ-ն հայտարարեց իրանական թիրախների վրա նոր հարվածների շարքի ավարտի մասին Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում ու 7 մարզում Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը` ԵԱ-ի չեմպիոն Վենեսուելայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև. պատմության այս օրը (13 հուլիս)Ի դեմս Ադրբեջանի՝ Հայաստանը ստացել է մատակարարումների հուսալի աղբյուր․ Ալիև Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 13-ին Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Յուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Պակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Տնտեսագետը քննարկել է այն, թե որ երկիրը կփոխարինի Հայաստանին Ռուսաստանի ձկան շուկայումՎաղվա հոսանքազրկումների մասին Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է Սիպրով. Հայաստանը կհեռացվի ՀԱՊԿ-ից և Փաշինյանին անգամ չեն հարցնիՄոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ հաղորդվում է ավելի քան 30 տուժածի մասին Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավnր Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ. ՆԳՆ ՓԾ-ի մանրամասները Փորձագետ. Ինչո՞ւ է Հայաստանը արգելել արտասահմանում բնակվող քաղաքացիներին քվեարկելԼուսանկարիչների միջազգային օր. պատմության այս օրը (12 հուլիս)71 տարեկանում մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ Բահրեյնն ու ԱՄԷ-ն հայտնել են Իրանի հարձակումները հետ մղելու մասին․ Իրանը հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազայի խոցման մասին
Ամենադիտված