Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (սեպտեմբերի 9)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Գեղեցկության համաշխարհային օր, Տաջիկստան՝ Անկախության օր, Կալիֆորնիա նահանգ՝  ԱՄՆ կազմի մեջ մտնելու օր, ԿԺԴՀ՝ Անկախության օր, Կոստա-Ռիկա՝ Երեխայի ազգային օր, Ճապոնիա՝ Քրիզանթեմա ծաղկի օր, Բրազիլիա՝ Ադմինիստրատորների և մենենջերների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1885– վախճանվել է կոմպոզիտոր, երաժշտագետ, մանկավարժ Նիկողոս Թաշչյանը։

1912 – ծնվել է ռադիոտեխնիկայի գիտնական Աբրահամ Աբրահամյանը։

1922– թուրքերի հաղթանակով ավարտվել է հույն-թուրքական պատերազմը, թուրքական զորքերը մտել են Զմյուռնիա և իրականացրել հայ և հույն խաղաղ ժողովրդի կոտորած:

1927 –ծնվել է դերասանուհի Մարգո Մուրադյանը։

1931 –ծնվել է բալետի խորհրդահայ արտիստ և բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանը։

1933 –ծնվել է կոմպոզիտոր Էրիկ Հարությունյանը։

1942– ծնվել է թատրոնի և կինոյի նշանավոր դերասան Ռաֆայել Քոթանջյանը:

2004-Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Մոհամմադ Խաթամին ավարտել է իր երկօրյա պաշտոնական այցը Հայաստան, որի արդյունքում կողմերը վերահաստատել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները ամրապնդելու և փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու իրենց վճռականությունը:

2009-Ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ փուլում Հայաստանի հավաքականը Երևանում 2:1 հաշվով հաղթանակ է տոնել Բելգիայի թիմի նկատմամբ:

2011-վախճանվել է քաղաքական և հասարական գործիչ Գարեգին Ազարյանը։

2012-Ստամբուլում անցկացվող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը, 2.5:1.5 հաշվով հաղթանակ տոնելով Հունգարիայի թիմի նկատմամբ, երրորդ անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն։

2021- COVID-19-ի տարածման և դեպքերի կտրուկ աճով պայմանավորված Հայաստանը հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային վտանգավոր «կարմիր» գոտում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

479 մ․թ․ա․ — Բեոտին տարածքի Կիտերոն լեռան լանջին գտնվող Պլատեախ քաղաքի մոտ տեղի է ունեցել Պլյատեախի ճակատամարտը, որը հույն-պարսկական պատերազմի ամենախոշոր ցամաքային ճակատամարտերից մեկն է։

276 —սպանվել է հռոմեացի կայսր Մարկ Անտոնիո Ֆլավինը։

337 —Կոնստանտին կայսրի երեք որդիները իրենց միջև բաժանել են Հռոմեական կայսրությունը։

1087 –վախճանվել է Անգլիայի թագավոր Վիլհելմ 1-ին Նվաճողը։

1513 —տեղի է ունեցել Ֆլոդդենի ճակատամարտը, որի ժամանակ Շոտլանդիայի թագավոր Յակով 4-րդը սպանվել է, իսկ շոտլանդական բանակը պարտվել է անգլիացիներին։

1570- թուրքերը գրավել են Նիկոսիան։

1585– ծնվել է ֆրանսիացի նշանավոր պետական գործիչ, գրող, կարդինալ Ռիշելիեն։

1737 —ծնվել է իտալացի ֆիզիկոս և ֆիզիոլոգ Լուիջի Գալվանին, որը հանդիսանում է էլեկտրականության տեսության հիմնադիրներից մեկը։

1776 —հաստատվել է Ամերիկայի Միացյալ Գաղութների նոր անունը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

1790 —ադմիրալ Ուշակովի ղեկավարած ռուսական նավատորմը Թենդրա հրվանդանի մոտ ջախջախել է թուրքական նավատորմին։

1801 - Բաքուն մտցվել է ռուսական կայսրության կազմի մեջ։

1828– ծնվել է ռուս ճանաչված գրող, հրապարակախոս, լուսավորական Լև Տոլստոյը։

1848 –ծնվել է իտալացի աստղագետ Էլիա Միլոզևիչը։

1850– Կալիֆորնիան դարձել է ԱՄՆ-ի 31-րդ նահանգը:

1893 —Գերմանիայում ստեղծվել է «Շտուտգարդ» ֆուտբոլային ակումբը։

1898- վախճանվել է ֆրանսիացի բանաստեղծ Սթեֆան Մալարմեն։

1901-վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Տուլուզ-Լոտրեկը։

1911 —Անգլիայում սկսել է գործել ավիափոստը։

1913 —ռուս օդաչու Պյոտր Նեստերովը առաջին անգամ իրականացրել է բարձր պիլոտաժի «մահվան օղակ» հնարքը։

1923 - Միացյալ Նահանգներում ստեղծվում է «NBC» ազգային հեռուստընկերությունը։

1932 - Իսպանիայի կառավարությունն ինքնավարություն է շնորհել Կատալոնիային։

1948 - Կիմ Իր Սենը հայտարարել է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության ստեղծման մասին։

1975 –ծնվել է իտալական ծագումով կանադացի վոկալիստ, երգահան և դերասան Մայքլ Բուբլեն։

1976– վախճանվել է չինացի պետական և քաղաքական գործիչ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադիր Մաո Ցզե Դունը։

1969- Կանադայում ուժի մեջ է մտել անգլերենի հետ հավասար ֆրանսերենի գործածության մասին օրենքը:

1970 —ԽՍՀՄ-ում սկսվել է «ВАЗ-2101» «Ժիգուլի» ավտոմեքենայի արտադրությունը։

1984- Մոսկվայում սկսվել է շախմատային թագի համար մենամարտը Անատոլի Կարպովի և Գարրի Կասպարովի միջև, որի հաղթողը պետք է որոշվեր 6 հաղթանակի արդյունքում, սակայն այդ մրցամարտը այդպես էլ չի ավարտվել։

1991– Տաջիկստանը անկախացել է ԽՍՀՄ-ից:

1991-ԽՍՀՄ Արտգործնախարարության խորհուրդը հայտարարել է իր լուծարման մասին։

1999- Մոսկվայում իրականացվել է ահաբեկչական գործողություն, պայթյունի հետևանքով փլուզվել է բազմահարկ շենք, զոհվել է 100 մարդ։

2009- տեղի է ունեցել Դուբայի մետրոյի բացման հանդիսավոր արարողությունը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՇիրակի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը. կա տուժած Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին «Յուվենտուս»-ը ու «Քրիսթալ Փելաս»-ը հաղթանակներով սկսեցին ԵԼ մրցաշարը. այլ արդյունքներ Ծառուկյան-Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում է
Ամենադիտված