Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ. Բաքուն և Անկարան կշարունակեն սրել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Regnum.ru-ն գրում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան զինված սադրանքների օգնությամբ կշարունակեն ապակայունացնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է քաղաքագետ, «Ժողովրդի ձայն» (Հայաստան) փորձագիտական ​​ակումբի անդամ Արման Ղուկասյանը։

«Լաչինի միջանցքը մեծ նշանակություն ուներ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, քանի որ այն կապում էր Հայաստանն ու Արցախը։ Ուստի այն կարելի էր գնահատել որպես ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղի։ Միջանցքի նկատմամբ վերահսկողության կորուստը կհանգեցներ Արցախի մեկուսացմանը Հայաստանից: Լաչինի միջանցքի գոտում եղել են բնակավայրեր՝ Բերձոր (Լաչին), Ներքին Սուս (Սուս), Աղավնո (Զաբուխ), որոնք վերջերս հանձնվել են ադրբեջանական կողմին։ Այնտեղ մարդիկ էին ապրում (2020 թվականի պատերազմից հետո նրանք շատ քիչ էին), և նրանք այսօր ստիպված են լքել այդ հողերը։ Նրանք տեղափոխվել են տարբեր վայրեր, այդ թվում՝ Հայաստան։ Նրանք պետության կողմից պատշաճ աջակցություն չունեն և գտնվում են բավականին ծանր վիճակում»,- ասել է փորձագետը։

Քաղաքագետը հիշեցրել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրերի համաձայն Լաչինի միջանցքը պետք է անցներ Բաքվին։ Այլընտրանքային ճանապարհը հայկական կողմը պետք է կառուցեր երեք տարվա ընթացքում, բայց ճանապարհի շինարարությունը սկսվել է միայն 2022 թվականի օգոստոսին, և փորձագետը նշել է, որ չի հասկանում նման կարևոր ծրագրի մեկնարկի ձգձգումը։

«Նոր ճանապարհը պետք է կապի Հայաստանն ու Արցախի մնացած հատվածը: Դրա շինարարությունը նոր է սկսվել, իսկ ծրագրի ավարտը նախատեսված է 2023 թվականին։ Չեմ կարծում, որ նախկին Լաչինից լավ կամ վատ կլինի, բայց ներկա պայմաններում ավելի նպատակահարմար է՝ հաշվի առնելով այն, որ ադրբեջանական կողմն անընդհատ հրահրում է իրավիճակը։ Ստեփանակերտ-Բերձոր ավտոճանապարհի 36-րդ կիլոմետրից՝ Մեծ Շեն գյուղի խաչմերուկից, սկսվում է Լաչինի միջանցք տանող այլընտրանքային ճանապարհը՝ մոտ 11,8 կմ երկարությամբ։ Այն կունենա միջանցքի իրավական կարգավիճակ, իսկ դրա անվտանգությունը կապահովեն ռուս խաղաղապահները։ Ադրբեջանը Լաչինի շրջանում կառուցել է նոր ճանապարհի սեփական հատվածը՝ 21 կմ երկարությամբ։ Այս առումով Բաքուն Արցախում սադրանքի միջոցով արագացրեց գործընթացները, ինչին ականատես եղանք բոլորս օգոստոսի 1-ից սկսած։ Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները վաղուց պետք է այլընտրանքային ճանապարհ կառուցեին՝ լավ իմանալով ադրբեջանական սադրիչ մոտեցումը։ Շատերը շտապեցին մեղադրել ռուս խաղաղապահներին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Ուզում եմ հարցնել. ո՞վ է կայունացնելու իրավիճակը Արցախում և ո՞ւմ շնորհիվ այժմ արյունահեղություն չկա։ Երբեմն ինձ թվում է, որ մանիպուլյատիվ տեղեկատվական հոսքերն ավելի ուժեղ են ազդում մարդկանց մտքերի վրա, քան ողջախոհությունը»,- ասել է Արման Ղուկասյանը:

Քաղաքագետը նաև նշել է, որ Հայաստանում և Արցախում վերջին իրադարձությունները ծայրահեղ բացասական են գնահատվում, և շատերն ուղղակի որևէ ակնկալիք չունեն գործող իշխանությունից։ Փորձագետի կարծիքով իրավիճակը տարածաշրջանում կշարունակի վատթարանալ, քանի որ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը կզբաղվեն սադրանքներով և կապակայունացնեն իրավիճակը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Փրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել«Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին Հայտնի են «Յունիսպորտ»-ի մրցակիցները Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում 2026–ի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն է ստացել 14 770 անձ, որից 8676–ը՝ Արցախից տեղահանվածներ Փորձագետ․ Հայաստանի տնտեսությանը ռուսական շուկայի կորստի պատճառով հասցվող լուրջ հարվածներն անխուսափելի են Ստորագրեցինք «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը. Պապոյան ԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա «Աբովյան» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել Հիվանդ երեխա է, իրեն չկարողացավ կառավարել. կինը մանրամասներ պատմեց Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Իսպանիայում գրանցվել է շոգի պատճառով մաhվան թվերի ռեկորդային ցուցանիշ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Լիմոնչելլո լիկյորՓաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԲիշքեկում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Երկրաշարժ՝ Վրաստանում. զգացվել է նաև Հայաստանում Եբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Հայաստան-Հնդկաստան բարեկամությունը միշտ ամուր է եղել. Բիշքեկում հանդիպել են Փաշինյան ու Հնդկաստանի վարչապետը Ղրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից Սերյոժա Պետրոսյանն է կյանքից հեռացել Ռոբերտ Քոչարյանին չեզոքացրեցին, քանի որ առջևում Տիգրանաշենի ու Սահմանադրության հարցերը կան․ Աննա Գրիգորյան Կասեցվել է «Էմտա Գրուպ»-ին պատկանող տոմատի մածուկի արտադրամասի արտադրական գործունեությունը Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով Վաղարշապատում կինը կյանքից զրկել է 43-ամյա տղամարդուն․ ի՞նչ է եղել Այլևս դաշնակից չէ. Հայաստանը «վերափոխում» է հարաբերությունները Ռուսաստանի հետՍրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք սկսեն թուրքերեն սովորել. Ռոբերտ Քոչարյան ԱՄՆ-ը hարվածել է Իրանի Լարակ կղզու երկու hրթիռային կայանքին. Axios Հայկական բանակը գրավել է Կուբատլու քաղաքը. պատմության այս օրը (օգոստոս 31) Իրանը hրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի և Հորդանանում տեղակայված ԱՄՆ բազաների ուղղությամբ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Toyota Alphard»-ը և բեռնատարը․ կա 1 զnh, 4 տուժած Բաքվի բռնшպետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթnւմը․ Ոսկանյան Բյուրեղավանում մարդկանց թnւնավորումը հերիք չէր, հիմա էլ անգամ 6 ժամ ջուր չեն տալիս․ Արփինե Հովհաննիսյան Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ոչ սթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանшկաhարել և uպшնել է իր հետ բնակվող 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ ոստիկանություն «Ինտերը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Կալյարիին» Ինչպե՞ս կազդի կլիմայի փոփոխությունը Սևանա լճի վրա. իշխանությունների պատասխանը Մադրիդի «Ռեալը» 4։0 հաշվով հաղթել է «Մալագային» ու շարունակում է հաղթարշավը Լա լիգայում
Ամենադիտված