Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Հաւք 2022». ԱԹՍ 2-րդ ամենամյա մրցույթը տեղի կունենա այս շաբաթ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 10-11-ը Լոռու մարզի Լեռնապատ գյուղի ԱԹՍ փորձակայանում տեղի կունենա «Հաւք 2022» ԱԹՍ երկրորդ մրցույթի եզրափակիչ փուլը։ Մրցույթի նպատակն է արտակարգ իրավիճակներում մասնակից թիմերի կողմից անօդաչու թռչող սարքերի միջոցով առաջարկել լուծումներ, որոնք կօգտագործվեն փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար: Մրցույթին մասնակցելու են 41 թիմ, որոնցից 23-ը՝ դպրոցական, 5-ը՝ մասնագիտական, 13-ը՝ սիրողական։ Թիմերն ընտրվել են օգոստոսի վերջին  տեղի ունեցած նախամրցութային փուլերի արդյունքում։

Մրցույթն իրականացվելու է երեք անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ և մասնագիտացած ընկերություններ։ Հաշվի առնելով անվանակարգերը` առաջադրվող խնդիրները լինելու են պարզ, միջին և բարդ։ Խմբերի առաջ դրվելու է երեք խնդիր. տարածքում կողմնորոշում, իրերի հայտնաբերում ու տարբերակում, փաթեթի առաքում, հեղուկ նյութերի սփռում։ Նման խնդիրների լուծումը կարող է էապես բարելավել փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը։

««Հաւք» ԱԹՍ մրցույթը նախևառաջ թույլ է տալիս կիրառել ստացված ինժեներական գիտելիքներն ու սովորեցնում թիմային գործելաոճի: Այն, որ վերջին տարիներին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների թիվը հատել է 600-ը արդեն բավականին բարձր ցուցիչ է և խոսում է այս ոլորտում ինժեներական մտքի և օդային ռոբոտաշինության ակտիվ զարգացման մասին: Մեզ համար մեծ պատիվ է կանգնել այս ազգանվեր նախագծի կողքին», - նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործադիր տնօրեն Մհեր Անանյանը:

«Մոտակա հանգստյան օրերին կարող եք ձեր երեխաներին անակնկալ մատուցել և միաժամանակ տոն դարձնել՝ այցելելով Լեռնապատ գյուղ և մասնակցելով ԱԹՍ մրցույթին», - նշեց Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի տնօրեն Սուրեն Վարդանյանը։

«Մրցույթը հիմնաքարային նշանակություն ունի Հայաստանում օդային ռոբոտաշինության զարգացման համար։ Այն վերածվել է ամենամյա փառատոնի, որը որակյալ ժամանց է ապահովում ծնողների ու երեխաների համար և նպաստում երկակի նշանակության տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրության աճին», - նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

Ըստ օրակարգի՝ սեպտեմբերի 10-ին փորձակայանում տեղի կունենա մրցույթի պաշտոնական բացումը, այնուհետև թռիչքներ կիրականացնեն դպրոցական թիմերը։ Նույն օրը տեղի կունենա ուսուցողական գետանցում Վանաձորի «Ողջ մնալու արվեստը» ՀԿ-ի կողմից, ինչպես նաև ազգային պարերի ուսուցում՝ «Իրական դպրոց» կրթական հիմնադրամի սաների կողմից։ Երեկոյան հյուրերի և մասնակիցների համար կկազմակերպվի աստղադիտում։

Սեպտեմբերի 11-ին տեղի կունենան սիրողական և մասնագիտացված խմբերի մրցութային թռիչքները, ապա մրցանակաբաշխության ընթացքում կհայտարարվեն բոլոր անվանակարգերի հաղթողները և պարգևները։

Մրցույթի կազմակերպիչներն են Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։ Գլխավոր հովանավորն է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն։ 

Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամ

Հանրային կապերի պատասխանատու

Աննա Դանիելյան

077138938/ anna.danielyan@uite.org

Ղրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. ՊուտինՈսկու գինը սեպտեմբերի 19-ից ի վեր առաջին անգամ նվազել է՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց 3 700 դոլարից ցածրԳազի գնի 10% բարձրացումը կարող է հանգեցնել 0,6% գնաճի․ ԳալստյանԹուրքիայի պատճառով հետաձգվել է Գերմանիայի ԱԳ նախարարի թռիչքը ԵրևանիցՄիջոցներ են հատկացվել TRIPP նախագծի իրականացման շրջանակում նախապատրաստական աշխատանքների համարԺամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի«Սոցիալական փաթեթ» ծրագիրը կդադարեցվի. շահառուները կուտակված գումարները կկարողանան տնօրինել իրենց հայեցողությամբՊատրաստ եմ վերադառնալ բանակ և հարկ եղած դեպքում կռվել Ռուսաստանի դեմ. արքայազն ՀարիՊուտինը, Թրամփը և Սի Ծինփինը խաղաղության մասին հռչակագիր են ընդունելՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի ԾինփինԴատարանը 3 ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի տնային կալանքըUFC-ն պայմանագիր կկնքի Նուրմագոմեդովի եղբոր հետ, նրանց նոր աստղեր են պետք․ ԾառուկյանԻտալական ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել շան հետ. պաշտոնականԲուդապեշտում «Total Chess» մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Ռապորտին, Լևոն Արոնյանը՝ ՄամեդյարովինԻսպանիայի գավաթ․ Ռանոսի դուբլն օգնել է 10 հոգով մնացած «Տեներիֆե»-ին հաղթել «Բադախոս»-ինԿառավարությունը 68 հազար դոլար է հատկացրել Ռուսաստանում անցկացված Հայ մշակույթի օրերի կազմակերպմանըՎան Գոգի «Ծաղկած շագանակենիները» կտավն աճուրդում վաճառվել է 190,4 մլն դոլարովՀաստատվել է կառավարության 2026-2031 թվականների գործողությունների ծրագիրըՄիջոցներ են հատկացվել դպրոցներում երկու դասագրքի ներդրման համարԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներԿյանքից հեռացել է Մարինե Մարինոսյանը«Nissan»-ը Երևանի Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնինՓաշինյանի գոռգոռnցը, վիրավnրանքները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հանդեպ, ոչ թե ուժի, այլ բացառապես սեփական դիրքորոշման խոցելիության վկայությունն են. Արմեն ԱշոտյանՀամեստ տղա էր, ուզում էր շարունակել ծառայությունը․ երեկ կյանքից հեռացած Նարեկը Գավառից էրՎրացի քաղաքագետ. «ԵՄ-ն աշխարհաքաղաքական թզուկ է, և լավագույնը Կրեմլին չզայրացնելն է»Թբիլիսիի բազմահարկ շենքում պայթյnւն է տեղի ունեցել. կան տnւժածներՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորում. Արդյո՞ք եղանակը փոխվում էԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը«Հայաստանի քաղաքական կարանտինը»Մեկնարկել է հետվճարների գործընթացը․ մանրամասներՄոսկվան նախազգուշացում է հղել ԵրևանինԹվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ»Ձեր ստեղծածը թղթե տնակ է՝ գունազարդված ու գեղեցիկ փաթեթավորված․ ադրբեջանցnւ անխոչընդոտ անցումն ու բանակում շարունակվող մահվшն ելքերը՝ վկա. Տիգրան ԱբրահամյանՋուր չի լինի մինչեւ 18:00-նԸնդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»Վանո Սիրադեղյանը նիստերին անհարգի բացակայությունների պատճառով զրկվել է Հայաստանի ԱԺ պատգամավորի մանդատից․ պատմության այս օրը (Նոյեմբերի 19)«Փորձում ենք ուժեղ լինել, Վոլոդյաս այդպես կցանկանար». Վոլոդյա Մխիթարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Քարվաճառում. «Փաստ»Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրՑերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. ՍուրենյանՓոփոխություններ դեպի մի շարք երկրներ արտահանումների մասով արտոնությունների ծրագրում. «Փաստ»«Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատար
Ամենադիտված