Պեսկովը նշել է՝ ինչ պայմանով են հնարավոր Պուտինի և Զելենսկու բանակցությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հանդիպման համար անհրաժեշտ է կառուցել համաձայնագրերի հիմքերը։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հանդիպում հանուն հանդիպման ոչ ոքի պետք չէ։ Նման հանդիպման համար պետք են համաձայնագրերի հիմքեր։ Եթե նման հանդիպման գաղափար լինի օրակարգում, աշխատանք կտարվի, եւ հիմք ստեղծվի պայմանավորվածությունների համար, որոնք կարող են ամրագրվել ամենաբարձր մակարդակով։ Այս մասին դեռ խոսակցություն չկա»,- ասել է նա։