Վանում երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎան նահանգում երկրաշարժ է գրանցվել, որ զգացվել է թե հենց Վան քաղաքում, թե շրջաններում։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Վանի Գյուրփնարի շրջանում տեղի է ունեցել 4.1 մագնիտուդով երկրաշարժ, որը բնակչության շրջանում անհանգստություն է առաջացրել։
Թեեւ երկրաշարժի հետեւանքով վնասներ չեն գրանցվել, սակայն բնակիչներն անհանգիստ են, քանի որ 11 տարի առաջ այս օրերին Վանում ավերիչ երկրաշարժ գրանցվեց, որի հետեւանքով եղան բազմաթիվ զոհեր եւ փլուզվեցին հարյուրավոր շենքեր։