Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հորոսկոպի նշանները հարբած.Որ նշանի վրա ինչպես է ազդում ալկոհոլի չարաշահումը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Երբեք մի խմեք Խոյերի հետ: Եթե արդեն խմում եք, լավ կլինի ձեր կողքին լինի գոնե մեկ սթափ Ջրհոս, որպեսզի ձեզ տուն հասցնի
 
Ալկոհոլը մարդու վատագույն թշնամին է, բայց երբ աշխատանքային շաբաթն ավարտվում է, ավելի ու ավելի է ամրապնդվում միտքը, որ այդ ամենը միֆ է ու լեգենդ:
 
Արդեն ուրբաթ օրը մենք վստահ ենք, որ ալկոհոլն, իրականում, մեր ընկերն է, այն կօգնի մոռանալ աշխատանքային շաբաթվա բոլոր դժվարությունները, կնվիրի ուրախության ու լիցքաթափման մի քանի երկար րոպեներ: Բայց «մեծ լվացք» սկսելուց առաջ, իմացեք, թե կենդանակերպի ինչ նշանի տակ է ծնվել ձեր սեղանակիցը: Ձեր մասին իմանալն էլ կարող է շատ բան փոխել:
 
Այծեղջյուր
 
Խմած Այծեղջյուրի գիտակցությունը հաշվվում է պարզ բանաձեւով. Բնավորությունը տասներորդ աստիճանում գումարած սթափ մտքի արմատը, բազմապատկած մինուս մեկով: Այս վիրճակը վրա է հասնում երրորդ բաժակից հետո եւ այլևս չի փոխվում` անկախ խմիչքի քանակից: Փակ ու զգուշավոր Այծեղջյուրը հարբած վիճակում դառնում է հավաքույթի ոգին, չի խնայում հաճոյախոսություններն ու բարեսիրտ է արձագանքում ամեն մի կատակի: Մի խաբվեք: Խաբվելու հավանականությունը շատ է. առավոտյան այդ տականքն ամեն ինչ հիշելու է:
 
Ջրհոս
 
Հարբած Ջրհոսը ի վիճակի է շուռ տալ երկրագունդը` առանց այնպիսի մանրուքի, ինչպիսին հենման կետն է: Նա կարող է վերցնել թղթի կտոր ու վրան ստեղծել աստվածային տողեր, տեղափոխվել կտավի առաջ ու մի քանի վրձնահարվածով մտնել գեղանկարչության համաշխարհային պատմության մեջ, կարող է նաեւ շարադրել հեղափոխական տնտեսական մոդելներ կամ էլ ստեղծել նոր կրոն: Բայց, ցավոք, այդ ամենը դեռ ոչ ոք չի տեսել այնպես, ինչպես չի տեսել նաեւ հարբած ջրհոս: Հարբած Ջրհոսը սովորաբար ասում է. «Դուք այստեղ տեսեք` ինչ եք անում, իսկ ես գնացի քնելու»:
 
Ձուկ
 
Եթե Ձուկը խմել է, ուրեմն` հեռու մնացեք: Եթե շատ է խմել, փախեք: Հարբած Ձուկը չորս րոպեում կարող է ապրել էմոցիաների ամբողջ սպեկտորը, որից հետո ցիկլը կկրկնվի, մինչեւ այն ժամանակ, երբ ի վիճակի կլինի շարժվել: Մեկ րոպե առաջ նա անկյունում լացում էր, քանի որ իրեն ոչ ոք չի սիրում, մի քանի վայրկյան անց նա արդեն ուրախության ճիչեր է արձակում, թռվռում աթոռների վրա, թափահարում իր ներքնաշորը ու սեղանակիցների վրա նետում ուտելիքի մնացորդները: Այդ ընթացքում նա պատմում է հենց նոր լսած անեկդոտը առաջին դեմքով, իբրեւ հենց երեկ իր հետ պատահած իրական դեպք:
 
Խոյ
 
Խոյերի հետ հարբելու առաջին կանոնը. երբեք մի խմեք Խոյերի հետ: Եթե արդեն խմում եք Խոյերի հետ, լավ կլինի ձեր կողքին լինի գոնե մեկ սթափ Ջրհոս, որպեսզի ձեզ տուն տանի: Հակառակ դեպքում, դուք կարող եք արթնանալ ինչ-որ մի «Լենինգրադում», որտեղ էլ որ այդ քաղաքը լինի: Հետո կպարզվի, որ դուք երեկ ամուսանցել եք տարիքով մի ուսուցչուհու հետ ու հասցրել եք նաեւ նեղացնել սեւ արհեստական մորթուց գլխարկով լավ մարդու: Այդ ընթացքում Խոյը կարկեկցող, բայց շատ սթափ աչքերով կնայի ու կտմբտմբացնի գլուխը. «Ախր մի քիչ ենք խմել, ի՞նչ ես անում»: Իսկ եթե դուք հենց Խոյ եք, պետք է հասկանաք, որ մյուս նշանների տակ ծնվածներն ունեն շատ տարօրինակ ֆիզիոլոգիա` նրանք ալկոհոլային խմիչքներից պարզապես հարբում են:
 
Ցուլ
 
Հարբած Ցուլը միշտ ձեւացնում է, թե սթափ է: Եթե նույնիսկ Ցուլը արդեն գետնի վրա քարշ է գալիս` ինչպես խխունջն իր հետեւից թողնելով թաց հետքեր, միեւնույն է, վստահ է, որ երեկոն դեռ նոր է սկսվել: Ցուլերն ունեն մեկ գլխավոր օրենք. կյանքից վերցնել ամեն ինչ. բոլոր փողերը, սեքսն ամբողջությամբ: Սա վերաբերում է նաեւ ալկոհոլին: Եթե պատրաստվում եք հարբել Ցուլի հետ, մի խնայեք ու մի տնտեսեք, հակառակ դեպքում, ծաղրի առարկա կդառնաք: Եթե նույնիսկ մի քիչ խնայեք, Ցուլը կվատնի ձեռքի տակ ընկած ամեն ինչ` սուրճ բաժակներից մինչեւ ձեր լավ հարաբերությունները:
 
Երկվորյակ
 
Երկվորյակների տխրահռչակ երկակիությունը ալկոհոլային հարբեցողության ժամանակ հետ է քաշվում` առաջին պլանում թողնելով միայն մեկ մարմին: Բայց այստեղ արդեն հաջողության հարց է, թե երկվորյակներից որը կմնա: Սեղանի մոտ կարող է մնալ ուրախ կատվիկը, որը բարձրախոսը ձեռքին ասում է, թե ինչ լավ են երգում, կամ էլ կարող է հայտնվել դժոխքից փախած մռայլ ինչ-որ մեկը: Նա կարող է ատել շրջապատում գտնվող բոլորին ու ամեն ինչ անել` նրանց ոչնչացնելու համար: Այս Երկվորյակը կարող է սեղանակիցների արտաքինի ու հնարավորությունների մասին ամեն ինչ ասել այնպես, ինչպես երբեք չէր ասի: Իսկ առավոտյան Երկվորյակը կխնդրի ամեն ինչ մոռանալ, չէ՞ որ ինքը հարբած էր:
 
Խեցգետին
 
Խեցգետնի մասին ամեն ինչ իմանալու միակ միջոցը նրան հարբեցնելն է: Իրական դեմքը թաքցնելու այս վարպետը հարբած վիճակում բաց է աշխարհի համար եւ, ամենակարեւորը, չի ամաչում: Եթե սթափ Խեցգետնին պատահական սեքս անելիս բռնացնելը մի քանի աստղանի դժվարության խնդիր է, հարբած Խեցգետինն արդեն միայն գուլպաներով է ու վառվում է ցանկությունից: Իհարկե, առավոտյան, Խեցգետինը նորից կմտնի իր բունը ու կլռի` ատամները կրճտացնելով ու տառապելով:
 
Առյուծ
 
Հարբած Առյուծը ոչ մի բանով չի տարբերվում սթափ Առյուծից: Գուցե ավելանան դեցիբելները` ավելացող խմիչքի քանակին համապատասխան: Սթափ Առյուծը, պատմելով իր սխրանքների, արկածների ու հաղթանակների մասին, գոնե մեկ-մեկ կանգ է առնում: Հարբած Առյուծը պետք է հարյուրերոդ անգամ պատմի, թե ինչ լավն է ինքը, քանի որ հավաքույթում կգտնվի գոնե մեկ դժբախտ, որն այդ պատմությունը, չգիտես ինչու, դեռ չի լսել:
 
Կույս
 
Ինչու են խմում Կույսերը, ամենեւին հասկանալի չէ: Գուցե խմած Կույսի հոգին ժամանակավոր դուրս է գալիս մարմնից, որպեսզի թափառի մանուշակներով ու վազող միաեղջյուրներով դաշտերում: Իսկ մեր մեղսավոր աշխարհում Կույսն անցնում է երեք կարեւոր փուլ.
 
1. Ինչ հարբած եմ ես ( սա տեղի է անունում առաջին բաժակից հետո)
2. Ես ձեզ շատ եմ սիրում (կեսգիշերին)
3. Որտե՞ղ է ասպիրինը (առավոտյան)
Դեռատի հարբած Կույսը կարող է առավոտյան պարզել, որ արդեն կույս չէ, բայց մանրամասները նա երբեք չի հիշի: Ի դեպ, շատ հարմար է:
 
Կշեռք
 
Կշեռքները խմել շատ են սիրում, բայց վախենում են, քանի որ միայն խմած վիճակում են դադարում շրջապատում ամեն ինչ կշռել ու կշռադատել: Հենց այդ վիճակում են նրանք, ի վերջո, հասնում շրջապատի հետ հարմոնիայի: Լուսավոր իդեալի հավերժ փնտրտուքները ժամանակավոր դադարում են, քանի որ վրա է հասնում այն վիճակը, երբ տգեղ կանայք չեն լինում, հիմար տղամարդիկ, ի դեպ, նույնպես: Բոլորն այնքան լավն են, կատվիկներ ու նապաստակներ են, որ Կշեռքը զարմանում է, թե ինչու էր այսքան տարի երկրագունդն այդքան գեղագիտական զզվանք առաջացրել: Իհարկե, առավոտյան, երբ Կշեռքին հիշեցնում են, որ խմել է ինչ-որ մի տեխնիկում ավարտած մարդու հետ, այն էլ` բրուդերշաֆտով, նա ամաչում է: Բայց դա միայն առավոտյան:
 
Կարիճ
 
Կարիճը խմում է մինչեւ այն պահը, երբ վրա կհասնի համարձակությունը, հետո կտրուկ արգելակում է` թույլ տալով հարբել շրջապատին: Այդ ընթացքում նա բոլորի ականջին շշնջում է, որ շատ թեթեւ ձեռք ունի, ինքը եւս մեկ բաժակ կլցնի: Բայց նա խաբում է: Կարիճները շատ ծանր ձեռք ունեն: Նրանք շատ են սիրում հռհռալ ոտքի կանգնելու փորձեր անող զոհերի վրա: Եթե պլանավորում եք հարբեցնել Կարիճին, որպեսզի նրան տանեք անկողին կամ իմանաք ինչ-որ կարեւոր ինֆորմացիա, ավելի լավ է, միանգամից ինքնասպան լինեք: Կարիճը կասի` այո, իհարկե, բայց մի բաժակ էլ լցնի, քանի որ իր ձեռքը թեթեւ է: Հետո այդ ամենը մի քանի անգամ կկրկնվի ու առավոտյան կհայտվնեք ինչ-որ մի անծանոթ քաղաքում, կամ ամուսնացած կլինեք ինչ-որ ծեր ուսուցչուհու հետ, կամ էլ նեղացրած կլինեք մի շատ բարի, բայց արհեստական սեւ մորթիով գլխարկ հագած մարդու: Կարիճների հետ խմել կարելի է միայն նրանց, ովքեր երազում են դառնալ Youtube-ի աստղ:
 
Աղեղնավոր
 
Աղեղնավորը ալկոհոլիկ է: Կամ հակառակը` չխմող: Որովհետեւ Աղեղնավորի կյանքը չի դասավորվել: Կամ հակառակը` դասավորվել է: Իրականում, պարզ չէ, ինչպես խմել Աղեղնավորի հետ: Առաջին դեպքում չի հերիքի առողջությունը: Երկրորդ դեպքում, դուք կմահանաք ձանձրույթից, ինչպես խմիչքի ազդեցության վատ հետեւանքների մասին դասախոսություն լսելիս: Բայց ինչ էլ որ լինի, Աղեղնավորի հետ մեկ սեղանի շուրջ հայտնվելու դեպքում արեք այնպես, ինչպես ասում է: Նրա հետ վիճելն անիմաստ է: Նա կամ կկրակի ձեզ, կամ կնեղանա: Ի դեպ, վերջինն անհամեմատ ավելի վատ է:
Ինչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանի ԱԳ նախարարությունը Մեծ Բրիտանիային զգուշացրել է ԱՄՆ-ի հարվածների ժամանակ օգնելու հետևանքների մասին Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Իրականում ինչպե՞ս է կյանքից զրկվել զինծառայող Նարեկ Թորոսյանը, ինչի՞ մասին են վկայում նախորդ դեպքերը Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Եթե Հուսիները նորից hարվածեն նավերին ԱՄՆ-ը պատաuխանատվության կենթարկի Իրանին. Թրամփ Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Սայաթ-Նովայի պողոտայում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի ՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Նավթը համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալՌուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը Խնջույքները չօգնեցին. Թուրքիան Ուկրաինա կուղարկի SARP-ի նորագույն մոդուլներԲանջարեղենային ապստամբություն սահմանին. Հայ ֆերմերները շուկայի փլուզումից հետո փակել են մայրուղինԻնչո՞ւ հերթական երիտասարդ կյանքը հնարավոր չեղավ փրկելՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Սև անձրև՝ ԿրասնոդարումԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ինչու՞ չի կարելի երբեք կիրառել «ադրբեջանցիների վերադարձ» տերմինըՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Հայաստանը նոր շուկա գտնելու համար ծիրանի խմբաքանակ է ուղարկել Իսպանիա, բայց միրգը փչացել էՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ուկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ» Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Փարիզ - Երևան. Վրաստանի տարածքով ֆրանսիական ռազմական տարանցումը լիովին գործարկվել էԿայացել է երիտթուրքական հեղափոխությունը Թուրքիայում, վերականգնվել է սահմանադրական կարգը․ պատմության այս օրը (23 հուլիս) Չլուծված hակամարտnւթյան պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար. Տիգրան Աբրահամյան ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված