«Մենք կարող ենք հանկարծակի հայտնվել գիշերը». Էրդողանը սպառնացել է Հունաստանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Հունաստանին, հաղորդում է Ռիա Նովոստին:
«Հունաստանը մեզ սպառնում է S-300-ով: Հեյ Հունաստան: Մի մոռացեք ձեր պատմությունը: Եթե շարունակեք ձեր գործողությունները, ստիպված կլինեք վճարել դրա համար։ Մի բան կասեմ՝ մի մոռացեք Իզմիրը։ Կղզիների օկուպացիան մեզ չի չի անհանգստացնում: Կգա ժամանակը, և մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է։ Ինչպես սովորաբար ասում եմ` մենք կարող ենք հանկարծակի հայտնվել գիշերը»,- ասել է Էրդողանը TEKNOFEST փառատոնում ելույթի ժամանակ։