ԱՄՆ-ի բանակը սպառազինություն է տեղափոխել Եվրոպա և Հարավային Կորեա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան բանակը տանկեր և զրահամեքենաներ է տեղափոխել Եվրոպա և Հարավային Կորեա։ Տեղեկությունը հայտնում է «Army Times»-ը։
Ըստ հաղորդագրության` ԱՄՆ]ի բանակի առաջին հետևակային դիվիզիայի երկրորդ զրահատանկային բրիգադը կտեղակայվի Եվրոպայում և կմասնակցի «Atlantic Resolve» գործողությանը:
Երկրորդ հետևակային դիվիզիայի «Սթրայքեր» երկրորդ բրիգադային մարտական խումբը ծրագրվում է տեղակայել Հարավային Կորեայում:
«Թեև ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերն անմիջական մասնակցություն չունեն Ուկրաինայի զինված հակամարտությանը, այդուհանդերձ կասկած չկա, որ այդ ստորաբաժանումը կներգրավվի ԱՄՆ-ի կողմից Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելու գործում: Այն կարող է օգտագործվել ուկրաինացի տանկիստներին ուսուցանելու և զինելու համար»,- ասել է ամերիկյան բանակի ներկայացուցիչ Ջեյսոն Վագները։
Նա նշել է, որ ռոտացիան կսկսվի 2022 թվականի հոկտեմբերին: