Իրանն աշխատում է արբանյակի վրա, որը կկարողանա կանխատեսել երկրաշարժերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի իշխանություններն աշխատում են «Այաթ» արբանյակի ստեղծման վրա, որը կկարողանա կանխատեսել երկրաշարժերը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իրանի գիտատեխնիկական հետազոտությունների կազմակերպությանը։
Արբանյակը նաև պետք է օգնի այլ բնական աղետների կանխատեսման հարցում, ինչպիսիք են ջրհեղեղները, սողանքները:
Իրանի իշխանությունները երկար տարիներ աշխատում են տիեզերական ծրագրի մշակման վրա և հաջողությամբ մի քանի արբանյակ են արձակել։ 2020 թվականի փետրվարի 6-ին Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Մորթեզա Բարարին հայտարարել է, որ 2023 թվականից հետո Թեհրանը կկարողանա օգտագործել «Սորուշ» հրթիռը՝ 36 000 կմ բարձրության վրա արբանյակներ արձակելու համար: