Մեր նպատակն է ազատագրել բոլոր ռուսական քաղաքները, որոնք հիմնվել են Ռուսական կայսրության և զարգացել Խորհրդային Միության օրոք. Դոնեցկի ղեկավար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինն ասել է, որ անհրաժեշտ է «ազատագրել ռուսական բոլոր քաղաքները, որոնք հիմնադրվել են ռուս ժողովրդի կողմից»՝ նշելով, որ խոսքը լոկ Նովոռոսիայի տարածքների մասին չէ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Մեր խնդիրն է ազատագրել բոլոր ռուսական քաղաքները, որոնք հիմնել է ռուս ժողովուրդը Ռուսական կայսրության օրոք, որոնք զարգացել է Խորհրդային Միության ժամանակ՝ մեր ամբողջ ահռելի երկրի օգնության շնորհիվ...Եվ սա ոչ միայն Նովոռոսիայի տարածքն է, այլև շատ ավելի լայն, մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Իսկ թե ինչ տեսքով նրանք տուն կվերադառնան, կտեսնենք։ Ավելին, մենք մասնակցելու ենք դրան։ Այլ կերպ չի լինի»,- ասել է Պուշիլինը «Գիտելիք» դաշնային կրթական մարաթոնի եթերում։