Շատ երկրներ համաձայն չեն Ուկրաինայի հարցում Արևմուտքի դիրքորոշման հետ. Մակրոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել անպայման նկատի առնել, որ շատ պետություններ չեն կիսում Ուկրաինայի հարցով Արևմուտքի հայացքները կամ ունեն չեզոք դիրքորոշում:
Այդ մասին Մակրոնն ասել է Ֆրանսիայի դեսպանների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Աֆրիկյան, Ասիական և Լատինական Ամերիկայի երկրներում մեզ ասում են, որ դա տարածաշրջանային հակամարտություն է, որի հետևանքը, չգիտես ինչու, իրենք իրենց վրա են զգում»,-նշել է Ֆրանսիայի առաջնորդը:
Նա նաև նշել է, որ դեմոգրաֆիայի տեսակետից այդ պետությունները ներկայացնում են Երկրի բնակչության զգալի մասը: