Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (սեպտեմբերի 1)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հայաստան, Բելոռուս, Ղազախստան, Ղրղզստան, Լատվիա, Մոլդովա, Ռուսաստան, Թուրքմենիա և Ուկրաինա՝ Գիտելիքի օր, Սլովակիա՝ Սահմանադրության օր, Ուզբեկստան՝ Անկախության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

570- Կնքվել է հայ-բյուզանդական դաշինքը։

1387 - Լենկ-Թեմուրի զորքը պաշարել և գրավել է Վանի բերդը։

1850 - Թիֆլիսում սկսել է հրատարակվել «Արարատ» շաբաթաթերթը Գաբրիել Պատկանյանի խմբագրությամբ։

1860- Կ. Պոլսում հիմնվել է «Համազգային ընկերությունը» Միքայել Նալբանդյանի ակտիվ մասնակցությամբ։

1861- Կ. Պոլսում Գ. Երանյանի, Ն. Թաշճյանի և Տ. Չուխաջյանի խմբագրությամբ սկսել է հրատարակվել «Քնար հայկական» երաժշտական կիսամսյա հանդեսը։

1868 –տեղի է ունեցել Երևանի գիմնազիայի բացումը։

1886- Կ. Պոլսի Ղալաթիա թաղամասում Մինաս Չերազի տեսչությամբ բացվել է Կենտրոնական վարժարանը։

1889- ծնվել է գրող, արձակագիր Վահան Թոթովենցը։

1920- Բաքվում բացվել է Արևելքի ժողովուրդների առաջին համագումարը, որին մասնակցել են նաև հայ ներկայացուցիչները։

1922- ծնվել է գրականագետ Հակոբ Սալախյանը։

1929 –ծնվել է կոմպոզիտոր, դիրիժոր Սերգեյ Աղաջանյանը։

1958- ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարությանն առընթեր կազմակերպվել է հողագործության և ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտը։

1966- Խորհրդային Հայաստանը խնդրագրեր է ուղարկել Մոսկվայի կենտրոնական իշխանություններին Արցախը Հայաստանին վերադարձնելու խնդրանքով։

1971 –ծնվել է դերասան, շոումեն և հաղորդավար Մարկ Սաղաթելյանը։

1997 - ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է ԼՂՀ արտգործնախարար Արկադի Ղուկասյանը։

2001 - «Արմենտել» ՀՁ ՓԲԸ-ն Հայաստանում ներքաղաքային հեռախոսներից օգտվելու համար սահմանել է րոպեավճար:

2006- կնքվել է ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման ռուս-վրացական համաձայնագիրը:

 2007-Խաղաղության միջազգային օրվա առթիվ Թուրքիայում տեղի ունեցած համերգում Ջիվան Գասպարյանն իր դուդուկի, կամ ինչպես հենց ինքն է սիրում ասել` ծիրանափողի հնչյուններով հմայել է հանդիսատեսին:

2009 - հրապարակվել են Շվեյցարիայի միջնորդությամբ Հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների զարգացման և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները:

2001 – վախճանվել է հայազգի ամերիկացի կոմպոզիտոր, գործիքավորող և ջազային կիթառիստ Թըրք Վեն Լեյքը։

2020- Արմավիրում և Երևանում տնայնագործական պայմաններում պատրաստված ալկոհոլային խմիչքի թունավորումից 19 քաղաքացի է մահացել, 4-ը կուրացել է:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

5509 մ․թ․ա․ —սկսվել է Կոստանդնապոլսյան դարաշրջանը «աշխարհի ստեղծումից» հետո։

870 —վախճանվել է արաբ քարոզիչ, մուսուլմանական սուրբ գրքերի հեղինակ Իմամ ալ-Բուխարին։

1557 —վախճանվել է Հյուսիսային Ամերիկայի գաղութացման սկիզբը դրած ֆրանսիացի ծովագնաց Ժակ Կարտիեն։

1712 —Չինաստանում գտնվող միսիոներ Ֆրանսուա Քսավիե դե Անտրեկոլը Ֆրանսիա է ուղարկել նամակ, որը բացահայտել է չինական  ճենապակու գաղտնիքը, նման կերպ Եվրոպան ստացել է ճենապակու պատրաստման տեխնոլոգիա։

1715- վախճանվել է Բուրբոնների հարստության Ֆրանսիայի և Նավարայի թագավոր Լյուդովիկոս 14-րդը, որը հայտնի է նաև որպես «Արև-Արքա»։

1858 —առաջին տրանսատլանտյան մալուխը դուրս է եկել շարքից ընդամենը մեկ ամսյա շահագործումից հետո։

1870 —ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ ֆրանսիական բանակը ջախջախվել է Սեդանի տակ տեղի ունեցած ճակատամարտում, իսկ կայսր Նապոլեոն 3-րդը գերի է ընկել։

1887 —Էմիլ Բեռլիները արտոնագրել է գրամոֆոնային սկավառակը։

1905 –ծնվել է վրացի նկարչուհի, քանդակագործ Թամար Աբակելիան։

1920 —Ֆրանսիան հայտարարել է Բեյրութ մայրաքաղաքով Լիբանան պետության ստեղծման մասին։

1938 — «Պրավդա» թերթում առաջին անգամ հրատարակվել է «Հանուն հայրենիքի, հանուն Ստալինի» կարգախոսը։

1939- Լեհաստանի վրա գերմանացիների հարձակվելով սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը։

1969 —Լիբիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում (ալ-Ֆատեխի հեղափոխությունը), որի արդյունքում իշխանություն է ստացել Մուամմար Քադդաֆին։

1971 —Կատարը հայտարարել է իր անկախությունը։

2004 —Ռուսաստանի Բեսլան քաղաքում (Հյուսիսային Օսեթիա) ահաբեկիչները գրավել են դպրոցը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՇիրակի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը. կա տուժած Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին «Յուվենտուս»-ը ու «Քրիսթալ Փելաս»-ը հաղթանակներով սկսեցին ԵԼ մրցաշարը. այլ արդյունքներ Ծառուկյան-Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում է
Ամենադիտված