Լոս Անջելեսում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը փաստաթուղթ է կեղծել և հայտնվել սկանդալի կիզակետում (լուսանկար)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոս Անջելեսում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոս, Գերմանիայում նորանշանակ դեսպան Նասիմի Աղաևը փաստաթուղթ է կեղծել. նա Twiiter-ի իր էջում հպարտությամբ հայտարարել է, որ պատվոգիր է ստացել «Լոս Անջելեսի շրջանից»։ Բայց կա մեկ խնդիր՝ ստորագրությունները, պարզվել է, իրական չեն:
«Պատվոգրի» երեք ստորագրությունների տերերը հայտնել են, որ ոչինչ չեն ստորագրել և իրենց աջակցությունն են հայտնել հայերին։