Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փախ! Լավա!». հայկական քաղցրավենիք ղազախական կելինի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Mir24.tv-ն գրում է, որ Փախլավայի պատմությունը փոխվել է երկրների պատմությունների հետ մեկտեղ։ Մի քանի երկրներ վիճում են այդ աղանդերի ծննդավայր կոչվելու իրավունքի համար։ Բայց այդ արևելյան քաղցրավենիքը չի բաժանում, այլ միավորում է ժողովուրդներին։ Չէ՞ որ անգամ հազարամյակներ անց դժվար է գտնել նրանց, ովքեր անտարբեր են այդ հնագույն համեղ ուտեստի նկատմամբ։

Փախլավայի ծագման մասին մի քանի վարկած կա. Ինչ-որ մեկն ասում է, որ փախլավա (կամ բախլավա) անունը գալիս է մոնղոլական baγla - փաթաթել բառից: Ինչ որ մեկը դրա մասին հիշատակում է հին հռոմեական և հին հունական տարեգրություններում: Շատերը վստահ են, որ փախլավայի հայրենիքը Թուրքիան է, իսկ ադրբեջանցիներն այն անվանում են իրենց հորինածը։ Մյուս կողմից, հայերը լեգենդ են պատմում մի հայ խոհարարի մասին, ով խմորը գրտնակելով այնքան տարվել է, որ ստացել է շերտ, որի միջով կարելի է անգամ գիրք կարդալ։ Եվ, իբր, մինչ օրս էլ օգտագործվում են այն նույն լցոններն ու օշարակները, ինչ օգտագործել է այդ խոհարարը, մարդիկ այդ խմորեղենը պատրաստում են հին բաղադրատոմսով:

Մեկ այլ լեգենդ էլ կա փախլավայի ծագման մասին: Մի օր թուրքական սուլթանը ցանկացել է ինչ որ յուրահատուկ  աղանդեր փորձել: Հայ կին խոհարարը մեղրով թաթախած ռոմբաձև ընկույզով քաղցր թխվածք է պատրաստել և արծաթե սկուտեղի վրա մատուցել սուլթանին։

-Սուլթա՛ն։ Այս ուտեստը ես հորինել և պատրաստել եմ հատուկ ձեզ համար: Խնդրում եմ համտեսել այս քաղցր ուտեստը։ Հուսով եմ, որ այն դուր կգա:

Սուլթանը վերցրել է մի կտոր, կերել, իսկ հետո ակնհայտ հաճույքով բացականչել է.

-Պահ-պահ-պահ! Լավա!

Պահ-պահը - առանձնահատուկ հրճվանք և հաճույք արտահայտող բացականչություն է, իսկ լավա-ն հայերենից թարգմանվում է որպես «հրաշալի»։

Սուլթանի վեզիրները, որոնք նույնպես ճաշակել են այդ քաղցրավենիքը, հիացած արձագանքել են տիրակալին.

-Պահ! Լավա!

Այդ ժամանակից ի վեր այդ աղանդերը կոչվել է փախլավա, և ժամանակի ընթացքում  ​​տարածվել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Թուրքիայում և արևելյան այլ երկրներում, որտեղ մինչ օրս այն պատրաստվում է հայ խոհարարի հին բաղադրատոմսով, և այն ուտում են ապա հաճույքով բացականչում. «Պահ! Լավա! Հիանալի փախլավա!»:

«Փախլավայի տեսակները շատ են, բայց ես ամենից շատ սիրում եմ Քյավառի փախլավան, մայրս հաճախ էր այն թխում։ Մեր տանը ցանկացած տոն առաջին հերթին կապված է փախլավայի հետ։ Այս աղանդերը մեկ մարդու համար դժվար է պատրաստել, ուստի մորս հաճախ էի օգնում։ Հավանաբար, յոթ տարեկանից ես արդեն օգնել եմ նրան, հետո աստիճանաբար սովորեցի ինքս դա պատրաստել»,- ասում է Նուր-Սուլթան քաղաքի բնակիչ Հայաստան Մնեյանը։

Նա ընտանիքի հետ 2004 թվականին Հայաստանից տեղափոխվել է Ղազախստան և ավելի քան 18 տարի շարունակ ապրում է այնտեղ։ Նա ասում է, որ Ղազախստանն իր համար նոր տուն է դարձել, երեխաներն իրենց ապագան կապում են այդ երկրի հետ, և այդտեղ է ծնվել այդքան սպասված թոռը։

«Մենք շատ շնորհակալ ենք Ղազախստանին ջերմ ընդունելության և այն բանի համար, որ այստեղ մեզ զգում ենք ինչպես տանը: Մենք ունենք մեր սեփական կիրակնօրյա հայկական դպրոցը, որտեղ ես աշխատում եմ որպես տնօրեն և արդեն 13-րդ տարին է դասավանդում եմ հայոց լեզու և գրականություն, իսկ աղջիկս մշակութաբանություն է դասավանդում։ Մենք հիանալի հիշում ենք մեր ազգային ավանդույթներն ու խոհանոցը։ Օրինակ, վերջերս ինձ խնդրեցին փախլավա եփել մի հայկական հարսանիքի համար։ Իհարկե, համաձայնեցի»,- պատմել է Հայաստանը:

 «Կա նաև երեւանյան փախլավա, որը, փաթաթում են ռուլետի մեջ եւ լցնում ոչ թե մաքուր մեղր, այլ մեղրի օշարակ։ Բայց ես նախընտրում եմ այն, ինչ պատրաստել է մայրս»,- կիսվել է կինը:  Այդ պահին Հայաստանը հարսանիքի համար քաղցր ուտեստ էր պատրաստում: «Այս անգամ հարսանիքն առանձնահատուկ է, քանի որ մեր փեսացուն ընտրել է տեղի ղազախ հարսնացուի։ Ալիկն ու Դինան ծանոթացել են երկու տարի առաջ ու սիրահարվել։ Սկզբում հարազատները կասկածում էին նրանց միությանը, բայց վերջում, ինչպես տեսնում ենք, հարսանիքը կկայանա,- ժպտում է Հայաստանը, – Ղազախներն ու հայերը շատ նման ավանդույթներ ունեն։ Օրինակ, ինչպես նրանք այնպես էլ մենք երիտասարդներին քաղցրավենիք ենք հյուրասիրում, որպեսզի նրանց համատեղ կյանքը քաղցր լինի, միմյանց նվերներ ենք տալիս՝ ոսկի։ Միայն թե նրանց մոտ հարսին կոչում են կելին, իսկ մեր մոտ հարս»։

Եվ բոլոր ազգերն էլ ունեն նույն ցանկությունները երիտասարդներին՝ սեր, առողջություն, երջանկություն և շատ երեխաներ։ Ի դեպ, փախլավան համարվում է հիանալի աֆրոդիզիակ, որը բոլորին, ովքեր ճաշակել են, ուժ և էներգիա է տալիս։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»
Ամենադիտված