Ֆրանսիայի բնակիչն ազգության պատճառով կացնահարել է ծանոթին և այրել նրա դեմքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոնգպերիերում տղամարդը սպանել է հրեայի: Այս մասին հայտնում է Jewish Press պորտալը։
Անտառում հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու դի: Հարազատները մի քանի օր չէին կարողանում կապ հաստատել նրա հետ ու զանգել են նրա հարեւանին։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, և նա անսպասելիորեն հանձնվել է իրավապահներին՝ խոստովանելով սպանությունը և նշելով դիակի գտնվելու վայրը։
Կասկածյալը Մուհամեդ Դերիդինն է, այս մասին հայտնի է դարձել Ազգային հակասեմիտական բյուրոյից։ Նա պատմել է, որ կացնով զինվել է տնակցին սպանելու համար՝ 100 եվրո պարտքի պատճառով։ Սակայն հետո տղամարդը խոստովանել է՝ հանցագործության պատճառ է դարձել ծանոթի ազգությունը։
Բացի այդ, սպանությունից հետո կասկածյալն այրել է հարեւանի դեմքը եւ նրա մարմինը թաղել անտառային գոտում։ Կազմակերպությունը պահանջել է ոստիկանությունից ճանաչել հակասեմական շարժառիթները և համապատասխան պատիժ պահանջել հանցագործի համար։