Ռուսաստանը 120 միլիարդ դոլար կկորցնի. վերլուծաբան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի` 2023 թվականին նավթային պատժամիջոցներից կորուստները կարող են կազմել 120 միլիարդ դոլար, News.ru-ին ասել է Finam-ի վերլուծաբան Ալեքսանդր Պոտավինը։
«Նավթի և նավթամթերքի արտահանումից Ռուսաստանի եկամուտներն այժմ կազմում են ամսական մոտ 20 միլիարդ դոլար: Սա նշանակում է, որ հաջորդ տարի՝ բոլոր պատժամիջոցների ներդրումից հետո, մենք կարող ենք կորցնել մոտ 120 միլիարդ դոլար»,- ասել է Պոտավինը։
2022 թվականի մարտին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց երկիր ռուսական նավթամթերքի և գազի ներմուծման ամբողջական արգելքի մասին։ Միացյալ Նահանգների ղեկավարի կոշտ հռետորաբանության ֆոնին նավթի բաժնետոմսերի գները հաղթահարել են նախկինում կրիտիկական նշաձողը` 100 դոլար մեկ բարելի դիմաց: