Գերմանիայում առևտրի կենտրոնները սկսել են անջատել շարժասանդուղքները՝ էներգիա խնայելու համար. Bild
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայում առևտրի կենտրոնները սկսել են անջատել որոշ շարժասանդուղքներ՝ էներգիա խնայելու համար, հայտնում է Bild-ը։
«Մենք սկսել ենք էներգիա խնայել լուսավորության և շարժասանդուղքների վրա», - հրատարակության խոսքերը մեջբերում է Galeria-Kaufhof առևտրային խմբի ղեկավար Միգել Մյուլենբախը: Նրա խոսքով՝ իրենք փորձում են նման միջոցներ կիրառել՝ առանց հաճախորդներին ծանրաբեռնելու։
Նշվում է, որ շարժասանդուղքների աշխատանքը արդեն սկսել է սահմանափակվել այնպիսի մանրածախ ցանցերում, ինչպիսիք են Saturn-ը և Karstadt-ը։
Ավելի վաղ Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեստրեյթը Բեռլինում կայացած ճեպազրույցում հայտարարել էր, որ ձմռանը արտակարգ իրավիճակներից խուսափելու համար էներգախնայողության միջոցառումների նոր փաթեթ է ընդունվել։