Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գործ ունենք լուրջ գնաճային ալիքի հետ, իսկ դրական միտումները պայմանավորված են հիմնականում կարճաժամկետ գործոններով». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարության՝ նախորդ շաբաթվա նիստում հայտարարվեց, որ սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափերը կավելանան: Մասնավորապես, բազային կենսաթոշակը նախատեսում են բարձրացնել 3000, նվազագույն կենսաթոշակն ու նպաստները՝ 1900 դրամով: ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը «Փաստի» հետ զրույցում նախատեսվող բարձրացումները դիտարկում է նախ առկա գնաճի համատեքստում:

«Ընդհանուր առմամբ, շուրջ երկու տարի է՝ մեր տնտեսությունում աննախադեպ գնաճ կա, որի ֆոնին հատկապես ցածր եկամուտներ ունեցող խավը, այդ թվում՝ կենսաթոշակառուները, զգալիորեն ծանր վիճակում էին հայտնվել: Հիմա կառավարության կողմից կենսաթոշակների բարձրացումը, ըստ որի՝ միջին կենսաթոշակը մոտ 3100 դրամով կամ մոտ 7 տոկոսով ավելանալու է, բնական է, չի կարողանալու ծածկել գնաճի այն ազդեցությունը, որը վերջին 1,5-2 տարվա ընթացքում ունեցել ենք: Հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ կենսաթոշակառուները հատկապես պարենային ապրանքներ են սպառում, իսկ պարենի գծով գնաճը շատ ավելի բարձր է՝ մոտ 18-20 տոկոս: Հետևաբար, կառավարությունը նախատեսվող բարձրացումից առնվազն գոնե երկու անգամ ավելի պետք է բարձրացներ կենսաթոշակները, որ թոշակառուներն իրենց վրա գնաճի ազդեցությունը գոնե այդքան սուր չզգան: Հետևաբար, որևէ կերպ չենք կարող պնդել, որ այս քայլով կառավարությունը չեզոքացնում է գնաճի ազդեցությունը սոցիալապես խոցելի խավերի վրա»,-ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով, իհարկե, ինչ-որ իմաստով կմեղմվի իրավիճակը, որովհետև գործ ունենք այն խավի հետ, որի համար յուրաքանչյուր 100 դրամն իրականում էական նշանակություն ունի. «Այս իմաստով միջին կենսաթոշակի 3100 դրամ բարձրացումն ինչ-որ չափով խնդիր լուծում է, բայց չենք կարող ասել, որ այն լիարժեքորեն կչեզոքացնի գնաճի ազդեցությունն ու կնպաստի մարդկանց բարեկեցության բարձրացմանը»: Ինչ վերաբերում է հատկապես կենսաթոշակներն ավելի մեծ չափով բարձրացնելու կառավարության հնարավորություններին, Կառլեն Խաչատրյանը նկատեց. «Ենթադրելի է, որ կառավարության համար սոցիալական խնդիրները պետք է առաջնային լինեն: Հետևաբար, թե՛ պետական բյուջեի ծախսերը պլանավորելիս, թե՛ առհասարակ այլ ազատ դրամային միջոցներ ունենալու պարագայում առաջնահերթ պետք է դիտարկվի հենց սոցիալապես խոցելի խավի համար ինչ-որ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, մինչդեռ իրականում մենք տրամագծորեն հակառակ պատկերն ունենք: Եվ ասել, թե միջոցներ չկան, սխալ կլինի, որովհետև այդ միջոցները կան: Ավելին, մոտ 1-1,5 ամիս առաջ կառավարության նիստի ժամանակ քննարկվում էր այն փաստը, որ 2022 թ. առաջին կիսամյակում հարկային մուտքերի գերակատարում կա: Քննարկվում էր, թե ինչ ուղղությամբ են միջոցները ծախսվելու:

Ի վերջո, որոշվեց, որ 40 մլրդ դրամը պետք է դրվի կառավարության պահուստային ֆոնդում, որ կառավարությունն իր հայեցողությամբ տարբեր ծրագրեր իրականացնի: Մինչդեռ այդ 40 մլրդը կարելի էր ուղղել հենց սոցիալական ծրագրերին: Կամ՝ վերջին շրջանում շատ ենք խոսում, որ դրամի արժևորմամբ պայմանավորված՝ տնտեսության արտահանելի հատվածը բավականին ծանր պայմաններում է հայտնվել: Գուցե այդ գումարով կարելի էր այդ խավի խնդիրներն ինչոր չափով լուծել: Այսինքն, մեծ հաշվով, գումարի խնդիր այս պահին չկա: Եվ եթե դրան գումարենք նաև այն հանգամանքը, որ եղած ծրագրերի համար նախատեսված գումարները լիարժեքորեն չեն ծախսվում, ապա մեծ իմաստով կառավարությունն այս պահին փողի խնդիր չունի»:

Իսկ թե այս պայմաններում ինչո՞ւ է նման քաղաքականություն իրականացվում, տնտեսագետն այդ համատեքստում հիշեց մի քանի հայտարարություններ: «Համադրենք վերջին մի քանի տարվա ընթացքում պետական տարբեր պաշտոնյաների հայտարարությունները, կառավարության նիստերում մտքերի փոխանակման ժամանակ հնչեցված խոսքերը, ամենաբարձր պաշտոնյայի մակարդակով հնչեցված թեզերը: Խոսվում էր այն մասին, թե «աղքատությունը մարդկանց ուղեղի մեջ է», «մարդիկ կովը մորթում են, որ սոցիալապես խոցելի դառնան ու օժանդակություն ստանան»: Երբ պետական մակարդակով հենց նշված տրամաբանությամբ է սոցիալական քաղաքականություն իրականացվում ու սոցիալապես խոցելի խավի նկատմամբ նման վերաբերմունք ու նման մոտեցումներ կան, ըստ իս, այդքան էլ զարմանալի չէ, որ ստեղծված իրավիճակում պետության համար սոցիալապես խոցելի խավն առաջնային չէ և նույն բյուջետային ծախսերի պլանավորման ժամանակ առաջնահերթությունների շարքում չէ»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Կառլեն Խաչատրյանի հետ զրույցում անդրադարձանք նաև նախօրեին հրապարակված՝ 2022 թ. երկրորդ եռամսյակին վերաբերող գնաճի ցուցանիշներին: Վիճակագրական կոմիտեի տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պարենային 12 ապրանքախմբում գնաճ է գրանցվել: Բանջարեղենի գինն աճել է 48,7%-ով, հացաբուլկեղենինը և ձավարեղենինը՝ 17,1%-ով, մսինը՝ 10,6%-ով, շաքարավազինը՝ 9,8%-ով: Ընդ որում, գնաճ է արձանագրվել գյուղատնտեսական արտադրության բոլոր միջոցների և ծառայությունների գծով: Պարարտանյութերի գինը բարձրացել է ավելի քան 70,7 %-ով, սերմացուներինը և տնկիներինը՝ 24,5%-ով, գյուղատնտեսական ծառայություններինը՝ 23,2%-ով, թունաքիմիկատներինը՝ 22,4%-ով, անասնակերինը՝ 21,7%-ով, մեքենա-սարքավորումներինը և պահեստամասերինը՝ 20,7%-ով:

«Եթե հաշվի առնենք, որ գնաճային ֆոնը տնտեսությունում 2020 թվականի դեկտեմբերից է սկսվել ու որևէ կերպ չի մեղմվում, ապա, բնականաբար, մենք կարող ենք խոսել պերմանենտ գնաճային խնդիրների մասին: Այնպես չէ, որ գնաճն ընդամենը 2-3 ամիս է գլուխ է բարձրացրել, որ, ըստ այդմ, կարելի լինի ասել, թե այն էպիզոդիկ բնույթ է կրում կամ կարճաժամկետ ինչ-որ գործոններով է պայմանավորված: Հաշվի առնելով նշվածը՝ չենք կարող հուսալ, որ այն առաջիկայում կմեղմվի: Փաստացի ավելի քան մեկուկես տարի է՝ մեր տնտեսությունում լուրջ գնաճային ֆոն կա: Այդ ընթացքում Կենտրոնական բանկը միջամտության տարբեր գործիքներ է կիրառել, վերաֆինանսավորման տոկոսադրույքը 4,25 տոկոսից դարձրել է արդեն 9, 5 տոկոս: Այսինքն, վերաֆինանսավորման տոկոսադրույքն ավելի քան կրկնակի բարձրացվել է, բայց անգամ այս գործիքները կիրառելով՝ մենք գնաճի զսպում չենք տեսնում: Մենք մի ամիս մի քանի տոկոսային կետով ավելի բարձր գնաճ ենք ունենում, մեկ այլ ամիս՝ գուցե մեկ-երկու տոկոսային կետով այն իջնում է, որոշակի տատանողականություն կա, բայց երբ միտումն ընդհանուր ենք դիտարկում, ապա միանշանակ գործ ունենք լուրջ գնաճային ալիքի հետ»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Կառլեն Խաչատրյանի կարծիքով, եթե դրամի արժևորումը չլիներ, մենք շատ ավելի բարձր գնաճ էինք ունենալու. «Խոշոր իմաստով մեր տնտեսությունում խնդիրներ կան և այդ խնդիրների արտահայտման ձևն այն գնաճային ալիքն է, որը գլուխ է բարձրացրել ու որևէ կերպ չի մեղմվում»: Խոսելով տնտեսությունում առկա ընդհանուր միտումների մասին՝ նա հավելեց.

«Եթե գլոբալ նայենք տնտեսական ցուցանիշներին՝ գնաճն ու փոխարժեքը մի կողմ դրած, և հաշվի առնենք առանձին ճյուղերի աճի տեմպերը, թվում է, թե աշխուժություն կա. ծառայությունները մոտ 25 տոկոսով են աճել, շինարարությունը՝ 11 տոկոսով, առևտուրը՝ 7-8 տոկոսով: Թվում է՝ տնտեսության առանձին ճյուղերը զարգանում են, բայց երբ ավելի խորն ենք վերլուծում, ակնհայտ է դառնում, որ այդ միտումները պայմանավորված են հիմնականում կարճաժամկետ ու արտաքին գործոններով: Այսինքն, ոչ թե մեր տնտեսության ներուժն է ավելացել, ոչ թե մեր տնտեսության ներսում տեղի ունեցող գործընթացների հետևանք են այդ զարգացումները, այլ ընդամենը ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված գործոններով, մասնավորապես՝ դեպի մեր երկիր թե՛ մարդկանց, թե՛ կապիտալի աննախադեպ մեծ ներհոսքով:

Լինելով արտածին՝ այդ աճը որևէ կերպ կախված չէ մեզանից, հետևաբար, մենք էլ դրա վրա էական ազդեցություն ունենալ չենք կարող: Եվ երբ վաղը-մյուս օրն այդ գործոնը վերանա, ու այդ ներհոսքն էլ փոքրանա, մենք շատ ավելի ծանր վիճակում ենք հայտնվելու: Ցավոք, այս ընթացքում ոչ մի ամրության պաշար չենք կուտակում, որ կարողանանք հետագա այդ ցնցումներին դիմակայել: Հիմնական խնդիրը հենց դա է. այսինքն, մենք այսօր, փաստացի, հանձնված ենք բախտի քմահաճույքին, արտաքին վայրիվերումներով պայմանավորված՝ մեր գործերը մե՛կ լավ, մե՛կ վատ կլինեն: Իսկ մենք, կարծես թե, կողքից պարզապես նայում ենք, թե տնտեսությունն ինչպես է տատանվում. մի կողմից՝ ազդեցության ոչ մի գործիքակազմ կիրառելու ցանկություն չկա, մյուս կողմից՝ դրա մասին անգամ երևի չեն էլ մտածում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ճշմարիտ խոստում 4» գործողության 71-րդ ալիքի ընթացքում ԻՀՊԿ-ն ծանր հրթիռներ է արձակել Իսրայելի վրաՌուսաստանն Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին Կուբան անամոթություն է համարել վառելիքի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան խնդրանքը․ The Washington PostԱմենամատչելի Bugatti-ն՝ 23,599 դոլար արժողությամբ հեծանիվը․ հասանելի շքեղություն՝ լեգենդար հիպերմեքենաների վարպետիցՆախատեսվում է չորս տարում լուծել ՀՀ ՊՆ հերթացուցակում գրանցված զինծառայողների բնակապահովման խնդիրը. ՓաշինյանԻրանը երկու բալիuտիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ամերիկյան և բրիտանական ռազմաբազայի ուղղությամբԳոհար Ավետիսյանի նոր ֆոտոշարքը Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջաններումՔրեական ոստիկանները հայտնաբերել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու մեղադրանքով հետախուզվողիԹեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին, այլ ցանկանում է պшտերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական դադարեցում․ ԱրաղչիԼևանդովսկին, մեծ հավանականությամբ, կերկարաձգի գործող պայամանագիրը և կշարունակի խաղալ «Բարսելոնայի» կազմումԱՄՆ-ն Եվրոպայից տեղափոխել է Patriot հակահրթիռային համակարգերը Մերձավոր Արևելք Կուբան սպասում է ռուսական նավթին ու գազին, իսկ ԱՄՆ-ն հայտարարել է, որ դա անօրինական էԻրանը շտապ տարհանման նախազգուշացում է տվել ԱՄԷ Ռաս ալ-Խայմա քաղաքի բնակիչներին Վրաստանի վարկանիշը շարունակում է վատթարանալ Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ուրանի հարստացման համալիրի վրա հարձակման մասին Կալանավորվել է քրեական կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու հոդվածով մեղադրվող տղամարդՌուսաստանը Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է․ Սերբիայի նախագահ Գորշ արջի անկաշկանդ զբոսանքը՝ ֆոտոթակարդների տեսադաշտում «Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնըԱյսօր Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օրն է «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունըԻրանը բալիստիկ հրթիռներով հարվածել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միացյալ բազային․ WSJ Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջաններումՓաշինյան. ՀՀ Սահմանադրությունը չպետք է հղում ունենա Անկախության հռչակագրին Սպասվում են տեղումներՎեհափառին չի թույլատրվել մեկնել Վրաստանի կաթողիկոսի հուղարկավորությանը Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված երեխան մահացել էԽոշոր վթար՝ ԵրևանումՀակահայկական պատվեր. ո՞վ է վճարում հայերի դեմ քարոզչության համար, և ովքե՞ր են միանում այս արշավին. «Փաստ»Խոշոր վթար-հրդեհ՝ ԵրևանումՀետիոտնին վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը ձերբակալվել է Ուզում են մոռացնել Արցախն ու Անկախության հռչակագիրը. «Փաստ»Օգնություն, որից հրաժարվեցին. Ռուսաստանը ցանկանում էր շարունակել փրկել հայ ընտանիքներին, բայց Երևանն ասաց «ոչ»Տարադրամն՝ այսօր«Ես իրենով էի ապրում, շնչում, նա իմ հպարտությունն էր». սերժանտ Կարեն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մեղվաձոր գյուղում. «Փաստ»Զատիկին հաջորդող մեռելոցը կլինի աշխատանքային, թե՝ ոչ Եվրոպական խորհրդարանը ծափահարություններով է ընդունել Փաշինյանին Ղարաբաղը հանձնելու և քրիստոնեական եկեղեցու վրա հարձակվելու համար Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ»«Միջանցքները պատով են ավարտվում». Արդյո՞ք երկրորդ Սարաևոն է սպասվում, և ի՞նչ կապ ունի Դոնալդ Թրամփը դրա հետ «Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Հայտնի է՝ քանի օր տանը կլինեն աշակերտները գարնանային արձակուրդներին Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ կողմերի միջև կնքվել է ժամանակավոր մեկ շաբաթյա հրադադար․ պատմության այս օրը (21 մարտ) Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ»Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ»
Ամենադիտված