Ի՞նչ երաշխիքներ են տվել Մոսկվան և Կիևը Ֆրանսիային. Մակրոնը փակագծեր է բացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիան Ռուսաստանից և Ուկրաինայից անվտանգության երաշխիքներ է ստացել Զապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի առաքելության համար:
Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ալժիր կատարած այցի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք անվտանգության երաշխիքներ ենք ստացել Ուկրաինայից և Ռուսաստանից առաջիկայում նախատեսվող անկախ առաքելության համար, որը կկարողանա օգնություն ցուցաբերել ԱԷԿ-ի պաշտպանությանը», -նշել է նա:
Մակրոնի խոսքով, ինքը լրջորեն մտահոգված է ԶԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակով: